Մազերի վերականգնում` տնային պայմաններում
ЛАЙФՎարսահարդարիչ, մազերի արդուկ օգտագործելը, մազերը հաճախակի ներկելը, քիմիական գանգրացումից օգտվելը մազերը դարձնում են դյուրաբեկ և արտաքին ազդակների հանդեպ խոցելի: Վնասված մազերը զուրկ են լինում բնական ճարպից, չոր և վնասված ծայրեր են ունենում:
Առողջ մազեր ունենալու համար պետք է ապահովել վիտամինների անհրաժեշտ քանակը, քանի որ ոչ ճիշտ խնամքի պատճառով դրանք կարող են մահանալ, թափվել կամ անշուք տեսք ունենալ: Այս ամենից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ: Օրինակ՝ B վիտամինը կանխում է թեփի առաջացումը և մազերի վաղ սպիտակելը, նպաստում է դրանց որակի բարձրացմանը, A վիտամինը նպաստում է էլաստիկությանը և կանխում մազերի կոտրվելն ու ճյուղավորումը: Կարևոր նշանակություն ունի նաև E վիտամինը:
Մազերի խնամքը և դրանց սնուցումը կարելի է իրականացնել և՛ տան պայմաններում, և՛ մասնագետների օգնությամբ: Ներկայացնում ենք տնային պայմաններում պատրաստվող դիմակ, որը կենսունակություն կհաղորդի ձեր մազերին:
1ճ.գդալ ձիթպտղի ձեթը խառնեք 1ձվի դեղնուցի, 1թ. գդալ մեղրի և 1թ.գդալ կոնյակի հետ: Քսեք դիմակը մաքուր, խոնավ մազերին և մազերը փաթաթեք սրբիչով: Թողեք 20-30 րոպե և մազերը լվացեք օճառաջրով
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
4
Рубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на пере...
5
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...



