Ժնևում ավարտվել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունները․ ի՞նչ է որոշվել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ժնևում ավարտվել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման եռակողմ բանակցությունների առաջին օրը։
Հանդիպումը տևել է չորսուկես ժամ և անցկացվել ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ փակ դռների հետևում։ Հաղորդվել էր, որ կքննարկվեն կարգավորման հիմնական պարամետրերը՝ ռազմական, քաղաքական և մարդասիրական։ Բանակցությունները տևել են չորս ժամից ավելի և կշարունակվեն վաղը։
Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստամ Ումերովը հայտարարել է, որ Կիևը կբարձրացնի էներգետիկ հրադադարի հարցը։
Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ամերիկյան պատվիրակությունը՝ հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը*։
Հետևեք մեզ՝ այստեղ



