Նոր մանրամասներ` Աջափնյակի զինված դեպքից
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աջափնյակում երկու օր առաջ տեղի ունեցած արյունալի կրակոցների գործով նոր մանրամասներ են «Հրապարակ»-ին հայտնի դարձել, մասնավորապես, տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ Արսեն Վարդանյանին սպանած անձին իրավապահները դեռ չեն կարողանում հայտնաբերել, թեև նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Ի դեպ, մեզ նաեւ ասացին, որ կոնֆլիկտը սկսվել է Ա.Վարդանյանին սպանած անձի եւ մյուս կողմից մեկ անձի մեջ` աղջկա հետ շփվելու համար, ի վերջո լեզու չգտնելով, թե նրանցից ով պետք է շփվի կռվախնձոր դարձած աղջկա հետ, զինված հարձակմամբ է պատմությունն ավարտվել։
Գլխավոր դատախազությունից մեր հարցին ի պատասխան, թե քրեական հետապնդման ենթարկվող անձ կա՞, մեզ ասացին. «Քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 7 դրվագ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Ձերբակալման որոշում է կայացվել»:
Հետևեք մեզ՝ այստեղ



