Հռոմում կայացած հանդիպմանը քննարկվել են Հայաստանում կայանալիք COP17-ի օրակարգային փաստաթղթերը
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Իրականացման մարմնի՝ Հռոմում կայացած 6-րդ հանդիպմանը (SBI6)։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) օրակարգային փաստաթղթերը, ինչպես նաև Կոնվենցիայի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների հավաքագրման և համապատասխան ֆինանսական մեխանիզմների վերաբերյալ հարցերը։
Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները մասնակցել են նաև միջազգային կազմակերպությունների հետ երկկողմ հանդիպումներին՝ քննարկելով համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը հանդիսանում է COP17-ի նախագահող երկիրը։
Հետևեք մեզ՝ այստեղ



