Մոտ 90 երկիր ստորագրել է ԱԲ ազդեցության մասին հռչակագիրը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նյու Դելիի հռչակագիրը արհեստական բանականության (ԱԲ) ազդեցության մասին ստորագրվել է տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքների հիման վրա։ Այս մասին հայտնել են Հնդկաստանի էլեկտրոնիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում։
Հռչակագիրն արժանացել է 88 երկրների, այդ թվում Ռուսաստանի, եւ միջազգային կազմակերպությունների հավանությանը։ Գերատեսչությունում նշել են, որ գագաթաժողովի մասնակիցները հաստատել են իրենց հավատարմությունը ԱԲ կառավարման ընդհանուր գլոբալ առաջնահերթությունների առաջմղմանը։
Փաստաթղթում նաեւ ընդգծվել են ԱԲ դերը տնտեսական վերափոխումների խթանման գործում, բաց եւ հասանելի էկոհամակարգերի կարեւորությունը։
Մինչ այդ Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հայտնել էր, որ արհեստական բանականությունն արդեն 2030-2031թթ․ կդառնա ավելի խելացի, քան ողջ մարդկությունն է։
Հետևեք մեզ՝ այստեղ



