Իրանի վրա հարձակումը կարող է վերածվել երկարատև հակամարտության. NYT
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հնարավոր հարձակումը կարող է վերածվել երկարատև հակամարտության, որը Միացյալ Նահանգների համար զգալիորեն ավելի դժվար կլինի, քան Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին գերի վերցնելու գործողությունը, գրում է New York Times-ը՝ հղում անելով փորձագետներին։
Նախորդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երբ հարցրել էին, թե արդյոք նա պլանավորում է սահմանափակ հարվածներ հասցնել Իրանի դեմ, նշել էր, որ քննարկում է այդ հնարավորությունը։
«Քանի որ Թրամփը քննարկում է Իրանի կառավարության հետ գործ ունենալու տարբեր տարբերակներ, այդ թվում՝ սահմանափակ հարվածներ, փորձագետները զգուշացնում են, որ Իրանի վրա հարձակումը զգալիորեն ավելի դժվար կլինի, քան Վենեսուելայում գործողությունը և կարող է Միացյալ Նահանգներին ներքաշել երկարատև հակամարտության մեջ», – գրում է թերթը։
Հետևեք մեզ՝ այստեղ



