Երբ ասվում է, թե թոշակ բարձրացնելու փող չկա, դա հակասում է իրողությանը. Հրայր Կամենդատյան
БЛОГՄեկդ դրան ասեք, թող սսկվի ու էլ ձայն չհանի։ Բա թե պոպուլիստները թոշակի հիսուն տոկոսով աճ են խոստանում և խաբում են ձեզ։
Եթե ամփոփենք քպ իշխող թիմի տրամաբանության հակափաստարկները, պատկերը հետևյալն է.
1. Ծախսերի անհամաչափությունը
Երբ ասվում է, թե թոշակ բարձրացնելու փող չկա, դա հակասում է այն իրողությանը, որ վերջին 7 տարում.
* Ոստիկանության բյուջեն աճել է շուրջ 52 մլրդ դրամով։
* ԱԱԾ բյուջեն աճել է շուրջ 30 մլրդ դրամով։
* Քննչական և դատախազական համակարգի աճը կազմել է մոտ 22 մլրդ դրամ։
Սա նշանակում է, որ միայն այս կառույցների հավելյալ (ոչ թե ընդհանուր) ֆինանսավորումը կազմում է տարեկան ~104 միլիարդ դրամ։ Սա այն գումարն է, որը պետությունը գտել է և ուղղել ուժայիններին։
2. Ինչի՞ հաշվին կարելի է բարձրացնել թոշակները ՞, առավելապես ռեսուրսների վերաբաշխման և
պարգևավճարների ֆոնդի կրճատման: Տարեկան մոտ 20-25 մլրդ դրամ։
* Ուժայինների ուռճացված ծախսերի սառեցում: Եթե ուժայինների բյուջեն պահվեր նախկին մակարդակում, տարեկան կխնայվեր ևս 100 մլրդ դրամ։
* Արդյունք: Այս երկու աղբյուրը միասին արդեն իսկ ապահովում են 125 մլրդ դրամ, ինչը գրեթե բավարար է թոշակները 50%-ով բարձրացնելու համար (անհրաժեշտ է ~150 մլրդ)։
Եզրակացություն.
Խնդիրը ոչ թե տնտեսական գիտելիքների պակասն է, այլ այն, որ իշխանությունը նախընտրում է ներդրում կատարել իր անվտանգության պատնեշի (ոստիկանություն, քննչական մարմիններ), այլ ոչ թե քաղաքացու սոցիալական երաշխիքների մեջ։
Նորից կրկնում եմ հորդորս էդ սրտիկլամիշ նախարար կոչեցյալին։ Սսկվի ու էլ մի խցկվի թոշակների թեմայի մեջ։ 502 հազար թոշակառուների անունից էլ հորդորում եմ պատրաստել հրաժարականի դիմումը։
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Украина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском крае
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



