«Չեսս Չելլենջ 2016» մրցաշարի չորրորդ պարտիայից հետո Լևոն Արոնյանը 4-րդն է
СПОРТՑյուրիխում ընթացող «Չեսս Չելլենջ 2016» մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ: Այս տուրում նման արդյունք արձանագրվել է բոլոր 3 խաղատախտակների վրա: Հաղթողին չեն որոշել նաեւ Նակամուրա - Կրամնիկ, Անանդ - Շիրով պարտիաներում :
Կայացած 4-րդ տուրում Արոնյանը խաղացել է սեւ խաղաքարերով եւ հաղթել Շիրովին: Այս տուրում Կրամնիկն առավելության է հասել Գիրիի նկատմամբ, իսկ Նակամուրա-Անանդ պարտիան ավարտվել է ոչ ոքի:
Չորորդ տուրից հետո վաստակած 4 միավորով Արոնյանը գտնվում է 4-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Անանդը, ով 8 հնարավորից հավաքել է 6 միավոր: Երկրորդ եւ երրորդ տեղերը 5-ական միավորով կիսում են Նակամուրան եւ Կրամնիկը: Աղյուսակը եզրափակում են Շիրովն ու Գիրին, ովքեր վաստակել են 2-ական միավոր:
Փետրվարի 15-ին շախմատիստները եւս մեկ դասական պարտիա կխաղան: Արոնյանի մրցակիցն առաջին շրջանի վերջին պարտիայում Նակամուրան է: Այնուհետեւ, շախմատիստները մրցելու են բլից պարտիաներում: