Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես հայտնել էինք, փետրվարի 16-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում կրակոց էր հնչել, ինչի հետևանքով մեկ անձ վիրավորվել էր:
Դեպքի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ կարճ ժամանակում կրակոցի հեղինակը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել էր նախաքննական մարմնին:
Հանցագործության համար կասկածվող անձը եղել էր ոչ սթափ վիճակում և հանցագործությունը կատարել էր իր անունով հաշվառված որսորդական հրազենով, մանրամասնել էին ՆԳՆ-ից:
Shamshyan.com-ը հայտնել էր, որ իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին Hongqi մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել էր Nissan մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, կանգնեցրել ավտոմեքենան, դուրս եկել այնտեղից և իր մոտ պահվող հրազենից մոտ 30-40 մետր հեռավորությունից կրակոց էր արձակել վիրավորի ուղղությամբ, ապա ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել փախուստի։
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է, այնուհետև՝ կալանավորվել:
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Երևանի բնակիչ 31-ամյա Ռուբեն Գ.-ն, գիտակցության չգալով, մահացել է:
Ըստ Shamshyan.com-ի՝ փետրվարի 16-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, Ռուբեն Գ.-ին հրազենային վիրավորումը պատճառել էր Զովունի գյուղի բնակիչ 45-ամյա Արմեն Զ.-ն:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ սպանված 31-ամյա Ռուբեն Գ.-ն դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է: Վիճաբանությունը, մեզ հասած տեղեկություններով, սկսել է այն պատճառով, որ տուժողը ծխախոտ է ուզել, նրան ծաղրել են, վիճաբանություն է սկսել 3 հոգու հետ, և վեճի մասնակիցներից մեկը գնացել, զենքը վերցրել, եկել ու կրակել է:
Հետևեք մեզ՝ այստեղ



