Ереван, 19.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Նորոգված հոգով կարողանանք ժառանգել խոստացված երկիրը․ Արագածոտնի թեմ

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Քրիստոնյայի կյանքում ի՞նչ դեր ունի պահեցողությունը

Նախ սահմանենք պահք կամ պահեցողություն հասկացությունը։ Եկեղեցական կամ կրոնական կանոնակարգում երկու եզրեր կան, որոնք որոնք որոշ տարբերություններով նույն, նույն նպատակն են հետապնդում՝ ծոմապահություն և պահեցողություն։ Ծոմը պահքի հնագույն ձևն է. այսինքն օրն ի բուն կամ մեկից ավելի օրեր ոչինչ չուտել։ Երկուսի հիմքում էլ կա պահել ընկալումը, այսինքն, ինքնազսպում, հրաժարում որոշ տեսակի կերակուրներից՝ յուղեղեն, մսեղեն, կաթնեղեն, ձու: Մեր եկեղեցական ընկալմամբ, պահքը՝ մսից ու կենդանական արտադրություններից զրկուելով, միմիայն բույսերի ը բուսական բերքի սնունդով գոհանալն է։Պահքը Աստծո կողմից սահմնավեց մարդու արարման հետ միասին. այս մասին գեղեցկորեն ասվում է Մեծ Պահքի երկրորդ կիրակիի շարականում. «Պահքի օրենքը առաջին անգամ դրախտում ավանդվեց» ։

Մեր կյանքի այս շրջանին Աստծուն հավատացող մարդը մի ժամանակահատվածում հրավիրվում է ինքնամփոփվելու և խորհելու իր մասին, մի որոշ մտահոգության լույսի ներքո։ Ինչպես որ, ամեն գիտակից մարդ անպայմանորեն մտահոգվում է իր մարմնի առողջության մասին, նույնպես որևէ անհատ պետք է խորհի իր հոգու առողջ պահպանման համար։ Հետևաբար Պահքի այս շրջանը միայն ու միայն որոշ ուտեստներից հրաժարվելու ժամանակը չէ, այլ ինքնամաքրման ու ինքնափոփխման մի շրջան, անդրադառնալով իր անցած ժամանակի մասին։ Սխալ է այն մտածումը, որ մարդիկ հաճախ կրկնում են՝ որոշ հաճույքներից զրկվելու շրջան համարելով։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ նման մարդկանց նպատակն ու երջանկությունը այդ հաճույքների մեջ է կայանում. սա սխալ մոտեցում է. քրիստոնյան իր ողջ կյանքում իր երջանկություն պիտի կառուցի Քրիստոսի ուսուցումների վրա։

Սա այն ժամանակահատվածն է և բավարար առիթ, որ կարողանանք մեզնից թոթափել օտարոտի ու վնասակար բարքեր, Աստծո սրբության անհաշտ եղող բոլոր մտածումները, որպեսզի նորոգված հոգով կարողանանք ժառանգել խոստացված երկիրը, ինչպես Իսրայելի ժողովուրդը՝ Անապատում։

Պահեցողությունը կարո՞ղ ենք ընդունել Տիրոջը ավելի մոտենալու հնարավորություն ընձեռված մեզ

Միանշանակ, այո’։ Պահեցողության կամ ծոմապահության հիմնական նպատակն էլ սա է։Պահեցողությունը ձևապաշտություն չէ։ Իսկական պահեցողությունը արդարություն, ողորմություն կամ բարեգործություն կատարելն է, նպատակ ունենալով հասնել Քրիստոսի անձի նմանությանը,

· մեր անձերը խոնարհեցնելով Աստծո առաջ· զգալով ու գիտակցելով, որ մենք Աստծուց ենք կախված· պատրաստվելով Աստծուց ներում գտնելու· փորձելով գտնել մեր անձի մաքրությունը· սեփական մեր անձերը պատրաստելով երկնքի արքայությանը:

Այս ընթացքում եկեղեցական արարողություններին մասնակցելը կարևո՞ր է պահք պահող անձանց համար

Նախ, ոչ միայն այս ընթացքում, այլ եկեղեցական արարողություններին տևապես մասնակցելն է քրիստոնյայի պարտականությունն ու պատասխանատվությունը։ Երկրորդ, ոչ միայն վերոնշյալ անձանց միայն մասնակցությունը, այլ բոլորինը՝ պահողինը ու չպահողինը հավասարապես։ Եկեղեցին տունն է բոլորի, ինչպես ընտանրկան հարկը, որի դուռը միշտ բաց է տան բոլոր անդամների համար, որոնք ազատ ելումուտ ուեն, նրանք լինեն, բարի կամ վատ, ազնիվ կամ ոչ-բարյացակամ։ Եթե եկեղեցին միայն արդարների բնակարանը լիներ միայն, հավատացեք, այսօր եկեղեցում կարելի չի լինի մարդ գտնել։

Պահքը պատի՞ժ է թե հնարավորություն
Աստծուց տրված ամեն պատիժ օրհնություն է մարդու համար։ Աստված միշտ հնարավորություն է ստեղծել մարդկանց Իրեն հրավիրելու, կանչելու մոլորվածին, մեղավորին, հիվանդին, տնանկին, աղքատին։ Աստվածային ձեռքը միշտ էլ երկարել է ամենատարբեր ձևերով ու ժամանակներում, անկյալ մարդուն վեր բարձրացնելու։ Այս առումով Աստծուն մերձենալու ամենամեծ հնարավորությունն է Պահքը։ Մեր Տերը՝ Ինք, ոչ միայն պահեց, այլ նաև այն հանձնարարեց իբրև ազդու միջոց Աստծո օրհնությունն ու շնորհները ստանալու (Մտ 17.20, Մր 9.28) ։ Մեկ անգամ ևս Պահքի կամ ծոմապահության կառևորությունը շեշտած լինելու համար, նշենք որ, Քրիստոսի ուսուցումները բովանդակով Լեռան Քարոզի մեջ, իրար կողքի դրված ենք գտնում բոլոր կրոններում էլ հիմնական կանոն հանդիսացող սկզբունքները՝ Աղոթքը, ողորմությունը, ծոմապահությունը (Մտ 6.1-21) ։ Այս սկզբունքները իրարից անբաժան են, առանց մեկին չի կարող լինել մյուսը:

ԶՐՈՒՅՑ ԴԱՆԻԱԿԱՆ-ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԱՐՇԱՎԻՐ ԳԱԲՈՒՋՅԱՆԻ ՀԵՏ

Արագածոտնի թեմի տեղեկատվական բաժին

Հետևեք մեզ՝ այստեղ

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank