Լոս Անջելեսում կհայտարարվեն «Գրեմմի» երաժշտական մրցանակի դափնեկիրները
МЕЖДУНАРОДНОЕԼոս Անջելեսում փետրվարի 15-ին կհայտարարվեն «Գրեմմի» երաժշտական մրցանակի դափնեկիրները: Պարգեւի հանձնման 58-րդ արարողությունը, որը շնորհվում է ԱՄՆ-ի ձայնագրման ակադեմիայի կողմից, հինգերորդ տարին անընդմեջ վարելու է երկու «Գրեմմի»-ի դափնեկիր ամերիկացի ռեփ-կատարող LL Cool J-ն:
Այս տարի անվանակարգերի թվով առաջատար է դարձել ռեփեր Քենդրիք Լամարը, նա ներկայացված է 11 կատեգորիաներում: Կատարողը, որն անցյալ տարի արդեն ստացել է երկու «Գրեմմի», կպայքարի այնպիսի հեղինակավոր անվանակարգերում, ինչպիսիք են «Տարվա ալբոմը» (To Pimp A Butterfly ալբոմի համար) եւ «Տարվա երգը»:
Լավագույն ալբոմի կոչման համար պայքարելու են նաեւ Alabama Shakes ամերիկյան ռոք-խումբը, Քրիս Ստեպլտոնը, կանադացի կատարող The Weekend-ը եւ ամերիկուհի փոփ-կատարող Թեյլոր Սվիֆթը:
Սվիֆթը Blank Space կոմպոզիցիայիով ներկայացված է նաեւ «Տարվա երգը» կատեգորիայում: Նրա մրցակիցներն են Քենդրիք Լամարը, Little Big Town ամերիկյան խումբը, Չառլի Պուտը եւ բրիտանացի կատարող Էդ Շիրանը:
Նոր լավագույն կատարողի կոչման համար կպայքարեն ավստրալացի երգչուհի Քորթնի Բառնեթը, բրիտանացի երաժիշտ Ջեյմս Բեյը, քանթրի երաժշտության ամերիկացի կատարողներ Սեմ Հանթը եւ Թորի Քելլին, ինչպես նաեւ Մեգան Թրեյնորը:
Մրցանակը հանձնվում է 30 երաժշտական ժանրերի եւ ուղղությունների 100-ից ավելի կատեգորիաներում: Սովորաբար առավել մեծ ուշադրություն է դարձվում չորս անվանակարգերի, որոնք պայմանականորեն համարվում են գլխավորները՝ երգը, ձայնագրությունը, ալբոմը եւ տարվա կատարողը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



