Համախմբում՝ հանուն երաշխավորված խաղաղության
ПОЛИТИКАՆախօրեին Գագիկ Ծառուկյանը հրապարակեց «Առաջարկ Հայաստանին» ծրագրի առանցքային դրույթներից մեկը՝ Երաշխավորված խաղաղություն։
Ակնհայտ է, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին արդեն հաջողվում է ապահովել լայն համախմբում և իրապես դառնալ պետական, քաղաքական, մասնագիտական մտքի «Նոյյան տապան»։
Երաշխավորված խաղաղությունը ցանկություն չէ։ Երաշխավորված խաղաղությունը հստակ գործողությունների ծրագիր է, որը մեր երկրի համար պետք է ապահովի կայուն զարգացման և բարգավաճման իրական հիմքեր՝ էապես բարձրացնելով մեր պետության անվտանգության մակարդակը։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Առաջարկ Հայաստանին» նախագծին։ Բարձր ենք գնահատում Գ. Ծառուկյանի՝ հանրային լայն համախմբմանն ուղղված ջանքերը։ Քաղաքական ուժերի և հոսանքների կարևորագույն նպատակն այսօր պետք է լինի կայուն և երաշխավորված խաղաղությունը։ Կորուստներից և պարտություններից, ձախողված կառավարման ծանր հետևանքներից մեծապես տուժած Հայաստանը կարող է վերստին դառնալ մեր տարածաշրջանում վստահելի գործընկեր պետություն, որը միջազգային իրավաքաղաքական երաշխիքներով, փորձված գործընկեր ու դաշնակից քաղաքական կենտրոնների հետ, նրանց երաշխիքներով կկառուցի կայուն և երկարատև խաղաղություն՝ զարգացնելով իր տնտեսական, գիտակրթական ներուժը, ռազմական պաշտպանունակությունը։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն իր պատրաստակամությունն է հայտնում իր ստեղծագործ ու մասնագիտական ներուժն օգտագործել այս նպատակների կենսագործման համար, ծավալել լուրջ աշխատանք, իր ներուժը դնել «Առաջարկ Հայաստանին» նախագծի հաղթանակի համար։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ։
27․02․2026թ․
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



