Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի 2025թ. լավագույն մամնամարզիկ մրցանակի հավակնորդ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն 18-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը 2025 թ. լավագույն մարմնամարզիկ մրցանակի հավակնորդ է:
Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիայի կայքում մեկնարկել է անցած տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ անվանակարգի քվեարկությունը:
«Սա մեծ ձեռքբերում է հայկական մարմնամարզության համար և յուրաքանչյուր ձայն կարևոր է։ Խնդրում ենք քվեարկել մեր մարզիկի օգտին նշված հղումով և տարածել տեղեկությունը, որպեսզի աջակցենք մեր չեմպիոնին միջազգային ասպարեզում», - գրված է ՀՄՖ ֆեյսբուքյան էջում:
Համլետ Մանուկյանի հետ մրցանակի համար պայքարում են սպորտային ակրոբատիկայի Եվրոպայի բրոնզե մեդալակիր պորտուգալացի Գաբրիել Ալբուկեկը, Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Տոֆիգ Ալիեւը, սպորտային մարմնամարզության աշխարհի բրոնզե մեդալակր, Եվրոպայի փոխչեմպիոն շվեյցարիացի Նոէ Զայֆերտը, սպորտային մարմնամարզության աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն բրիտանացի Լյուկ Ուայթհաուսը:
Հետևեք մեզ՝ այստեղ



