Սպանվել է Աֆղանստանում և Պակիստանում «Իսլամական պետության» առաջնորդը
МЕЖДУНАРОДНОЕFrance-Presse-ը հայտնում է, որ սպանվել է Աֆղանստանում և Պակիստանում «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդը:
Ըստ աղբյուրի` ուրբաթ օրը Աֆղանստանի հատուկ ծառայությունները գործողություն են իրականացրել երկրի Նանգահար նահանգի Աչին շրջանում, ինչի հետևանքով սպանվել է 30 զինյալ, այդ թվում` Հաֆիզ Սայիդ Խանը:
Խանը նախկինում «Թալիբան» շարժման առաջնորդներից էր, որը այս տարվա հունվարին հայտնել էր իր ու «Իսլամական պետության» դաշինքի մասին:
Նախկինում ևս Խանի սպանվելու մասին լուրեր էին եղել, սակայն այս անգամ Աֆղանստանի զինվորական հրամանատարությունը պնդում է, որ դիակը գտնվել և ճանաչվել է:
Fox News-ի փոխանցմամբ` Խանը սպանվել է ամերիկյան անօդաչու սարքի միջոցով:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



