Կվերադարձնենք պատմությունը դասագրքեր, Հայոց եկեղեցու դեմ պատերազմը անմիջապես կդադարեցվի. Թաթոյան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք կվերադարձնենք մեր պատմությունը դպրոցական դասագրքեր. Հայոց պատմության դեմ այսօր հայտարարված պատերազմին անմիջապես վերջ կդրվի։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 28–ին, «Միազնության թևեր» քաղաքական նախաձեռնության կազմակերպած միջոցառմանն իր ելույթում նշեց նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
«Հայոց եկեղեցու դեմ պատերազմը անմիջապես կդադարեցվի և պետությունը կդադարի միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Հայաստան պետք է լինի երկիր, որտեղ եկեղեցականները կարիք չունեն զբաղվելու քաղաքականությամբ, իսկ պետությունը չի միջամտում եկեղեցու ներքին գործերին։
Սփյուռք, Հայաստանը տեր է ամբողջ աշխարհի հայերին։ Սա մեր գաղափարախոսական գլխավոր հերոսներից է։ Մենք ուժեղ ենք իրարով աշխարհում։ Հայաստանը պետք է իսկապես տեր լինի մեր բոլոր հայրենակիցներին աշխարհում։ Երբ հայը գալիս է Հայաստան, հենց այդպես օդանավակայանից կարմիր գորգով պետք է դիմավորենք նրան, որովհետև նա զգա, որ իր տուն է եկել»,– ընդգծեց նա։
Թաթոյանի խոսքով՝ օլիգարխիայի դեմ պայքարը իրենք անվանում են հավասար հնարավորությունների ստեղծում, կոռուպցիայի դեմ պայքարը՝ պատասխանատվության անխուսափելիություն, ոչ թե դավաճանների որոնում, այլ հայրենասերների միավորում, ոչ թե անցյալի քննադատություն, այլ ապագայի կառուցում, որ հիմնված է մեր ազգային շահերի առաջնահերթության վրա։
«Ուզում եմ հատուկ անդրադառնալ մեր սիրելի Երևան քաղաքին։ Երևանը մեր քաղաքն է, ոչ թե զբոսաշրջային, պարզապես ցուցափեղկ, ոչ թե խաղահրապարակ, կառուցապատողների համար և ոչ թե հողի սպեկուլյացիայի առարկա։ Երևանն այն վայրն է, որտեղ ապրում են մեր ընտանիքները, մեծանում են մեր երեխաները, աշխատում են մեր մարդիկ։
Նայեք, թե ինչ է կատարվում։ Կառուցապատողները հողատարածքներ են ստանում, բայց շուրջը չկան դպրոցներ, պոլիկլինիկաներ, այգիներ։ Նոր թաղամասեր են կառուցվում առանց ճանապարհների, առանց ենթակառուցվածքների։
Տրանսպորտը խցանումների մեջ է, որովհետև քաղաքը տասնամյակներ շարունակ զարգացել է առանց հստակ ծրագրի, քանի որ հիմքում դրել են կառուցողների և կառուցապատողների, այլ ոչ թե բնակիչների շահերը: Թաղամա՞ս ես կառուցում, կառուցում ես նաև դպրոց, պուրակ, ճանապարհ: Չկա ենթակառուցվածք՝ չկա թույլտվություն»,– ասաց նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



