Իրանական անօդաչուները հարվածել են Աբու Դաբիի ռազմածովային բազային. հրդեհ է բռնկվել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աբու Դաբիի ռազմածովային բազայի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումը հրդեհ է առաջացրել, սակայն զոհեր չկան, հայտնում է AFP-ն՝ հղում անելով ԱՄԷ պաշտպանության նախարարությանը:
«Այսօր մասնագիտացված խմբերն արձագանքել են միջադեպին, որն առաջացել է Աբու Դաբիի «Ալ-Սալամ» ռազմածովային բազայի պահեստի վրա իրանական երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ընդհանուր նշանակության ապրանքներով երկու բեռնարկղերում, սակայն տուժածներ չկան»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը փոխգործակցում է հարևան եղբայրական երկրների գործընկերների հետ՝ պարզաբանելու համար, որ Իրանը բացառապես իրականացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։
«Իրանը ձեռքերը ծալած չի նստի, երբ ԱՄՆ-ն հարձակվում է մեր ժողովրդի վրա: Ցավում ենք, որ թիրախները գտնվում են բարեկամ պետություններում»,- նշել է նա։
Իսրայելը հարված է հասցրել Իրանին փետրվարի 28-ի առավոտյան։ Ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության սկսվելու մասին։ Խոցվել են Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտները, երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նստավայրը, ինչպես նաև տարրական դպրոց Մինաբ քաղաքում։
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։
Հետևեք մեզ՝ այստեղ



