Ֆուտբոլիստն իր պիտանելիությունն ու արժեքը պետք է ապացուցի անմիջապես խաղադաշտում․ Դմիտրի Ուլյանովը՝ Նաիր Թիկնիզյանի հայտարարության մասին
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի «Լոկոմոտիվի» մարզական տնօրեն Դմիտրի Ուլյանովն անարձագանք չի թողել թիմի նախկին պաշտպան, ներկայումս «Ցրվենա Զվեզդայի» կազմում հանդես եկող Նաիր Թիկնիզյանի վերջին հայտարարությունները։
Ավելի վաղ Թիկնիզյանը, ի թիվս այլ թեմաների, խոսել էր սոցիալական ցանցերի բուռն զարգացման դարաշրջանում թիմի գլխավոր մարզչի հետ մշտական շփումների և անհատական զրույցների կարևորության մասին։ Ընդ որում, ֆուտբոլիստը բացահայտ քննադատության էր ենթարկել «երկաթուղայինների» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովին։
Անդրադառնալով այս իրավիճակին՝ Ուլյանովը РБ Спорт-իմ հարցին ի պատասխան հնչեցրել է ակումբի դիրքորոշումը.
«Նախևառաջ, ֆուտբոլիստն իր պիտանելիությունն ու արժեքը պետք է ապացուցի անմիջապես խաղադաշտում։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքը՝ յուրաքանչյուր խաղացողի նկատմամբ պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել, քանի որ ամեն մի դեպք խիստ անհատական է», — նշել է Ուլյանովը։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը սերբական ակումբի կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք մեզ՝ այստեղ



