ՆԱՏՕ-ն վերադասավորում է ուժերը՝ Իրանին հասցված հարվածներից հետո «պոտենցիալ սպառնալիքներին» դիմակայելու համար
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն ուշադիր հետևում է Իրանում և Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը և ըստ անհրաժեշտության վերադասավորում է ուժերը՝ «պոտենցիալ սպառնալիքներից» պաշտպանվելու համար, հայտնում է AFP-ն՝ հղում անելով դաշինքի հայտարարությանը:
Հրամանատարը՝ ամերիկացի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը, «իրականացրել է և կշարունակի շտկել ՆԱՏՕ-ի զորքերի հզոր խմբավորումը՝ ապահովելու 32 անդամ երկրների անվտանգությունը և պաշտպանելու Հյուսիսատլանտյան դաշինքը պոտենցիալ սպառնալիքներից»,- ասված է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ հիշատակվում է նաև «այդ կամ այլ տարածաշրջաններից բխող բալիստիկ հրթիռների կամ անօդաչու թռչող սարքերի» սպառնալիքը:
Իսրայելը հարված է հասցրել Իրանին փետրվարի 28-ի առավոտյան: Ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության սկսվելու մասին: Խոցվել են Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտները, երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նստավայրը, ինչպես նաև տարրական դպրոց Մինաբ քաղաքում:
Այս հարձակումների հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդը, ինչպես նաև երկրի ռազմական ղեկավարության մի շարք ներկայացուցիչներ:
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին:
Հետևեք մեզ՝ այստեղ



