Իսրայելական բանակը հայտարարել է 100 000 պահեստազորայինների զորահավաքի մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է 100 000 պահեստազորայինների զորահավաքի մասին՝ Իրանի հետ շարունակվող հակամարտության ֆոնին, հայտնում է Times of Israel-ը:
Այս թիվը, ըստ ամենայնի, լրացնում է ներկայումս ծառայության մեջ գտնվող 50 000 պահեստազորայիններին:
ՑԱՀԱԼ-ի տվյալներով, ցամաքային զորքերն ուժեղացվել են Սիրիայի, Լիբանանի, Գազայի հատվածի և Արևմտյան ափի հետ Իսրայելի սահմաններին: Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության համաձայն, միայն թիկունքի հրամանատարությունը զորահավաքի է կանչել 20 000 պահեստազորայինների, հիմնականում՝ որոնողափրկարարական աշխատանքների համար:
Ուժեղացվել են նաև Իսրայելի ռազմաօդային ուժերը, ռազմածովային նավատորմը և հետախուզական վարչությունը:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «կնախապատրաստի և կապահովի պահեստազորայիններին բոլոր անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով՝ լավագույն պայմաններում աշխատելու համար»:
Հետևեք մեզ՝ այստեղ



