Ереван, 21.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Միկրոալիքային վառարանում պատրաստված կերակուրները կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Միկրոալիքային վառարանում պատրաստված կերակուրները հարմարություն են, որից ծանրաբեռնված օրը դժվար է հրաժարվել: Սակայն նոր զեկույցը զգուշացնում է, որ դրանք կարող են աննկատելիորեն լուրջ վնաս հասցնել մեր առողջությանը և շրջակա միջավայրին:

Greenpeace International-ի զեկույցը վերլուծում է պլաստիկե փաթեթավորված պատրաստի կերակուրներին առնչվող թաքնված առողջական ռիսկերի վերաբերյալ վերջին 24 գիտական ​​ուսումնասիրությունները: Դրանում մռայլ պատկեր է նկարագրվում. հարյուր հազարավոր փոքրիկ պլաստիկե մասնիկներ հայտնվում են մեր սննդի մեջ՝ վտանգավոր քիմիական նյութերի հետ միասին, որոնք առողջության համար կարող են հեռահար հետևանքներ ունենալ:

«Շատերը կարծում են, որ անվնաս ընտրություն են կատարում, երբ գնում և պլաստիկե փաթեթավորված սնունդ են տաքացնում»,- ասում է, Greenpeace USA-ի պլաստիկ աղտոտման դեմ պայքարի գլոբալ արշավի ղեկավար Գրեհեմ Ֆորբսը, հաղորդում է Euronews-ը:

«Իրականում մենք ենթարկվում ենք միկրոպլաստիկների և վտանգավոր քիմիական նյութերի կոկտեյլի, որոնք տեղ չունեն մեր սննդի մեջ կամ դրա կողքին»:

Եվ աղտոտումը դրանով չի ավարտվում: Պլաստիկ սկուտեղները և թաղանթները վնաս են հասցնում իրենց ողջ կյանքի ցիկլի ընթացքում՝ սկսած բրածո վառելիքի արդյունահանումից մինչև էներգատար արտադրություն և վերջնական օգտահանում:

Երբ գալիս է այս միանգամյա օգտագործման պլաստիկե արտադրանքը դեն նետելու ժամանակը, դրանց բազմաշերտ նյութերը վերամշակումը չափազանց դժվար են դարձնում: Երբ դրանք քայքայվում են՝ վերածվելով միկրո- և նանոպլաստիկների, այդ փոքրիկ բեկորները կուտակվում են հողում, գետերում և օվկիանոսներում՝ վնասելով կենդանիներին և վերադառնալով մեր սննդային շղթա։

Նույնիսկ երբ դրանք մտնում են ցիկլային տնտեսություն, պլաստիկե արտադրանքը վատթարանում է որակով և կարող է կրկին վտանգավոր հավելումներ արտանետել նոր արտադրանքներում։

Ինչպես զգուշացնում է զեկույցը, «միկրոալիքային վառարանում օգտագործելու համար անվտանգ» պիտակով հարմարավետ արտադրանքը կարող է սպառողներին կեղծ անվտանգության զգացում պարգևել։

Ըստ զեկույցի հեղինակների՝ այդ պիտակավորումը սովորաբար վերաբերում է տարայի կառուցվածքային կայունությանը, ոչ թե նրան, թե արդյոք այն սննդի մեջ  միկրոպլաստիկներ կամ քիմիական հավելումներէ արտանետում։

Հետազոտություններից մեկը պարզել է, որ միկրոալիքային վառարանում ընդամենը հինգ րոպե տաքացնելը 326 հազարից մինչև 534 հազար միկրո- և նանոպլաստիկ մասնիկներ է արտանետել սիմուլյացված սննդային միջավայրեր: Նանոպլաստիկները բավականաչափ փոքր են օրգաններ և արյան մեջ ներթափանցելու համար։

Պլաստիկան հայտնի է նաև նրանով, որ ավելի քան 4200 վտանգավոր քիմիական նյութեր է պարունակում։ Հեղինակները նշում են, որ դրանց մեծ մասը չի կարգավորվում սննդի փաթեթավորման մեջ, իսկ որոշները կապված են քաղցկեղի, անպտղության, հորմոնալ և նյութափոխանակության խանգարումների հետ։

Մարդկանց շրջանում հայտնաբերվել է սննդի հետ շփվող պլաստիկներից առնվազն 1396 քիմիական նյութ, և աճում են ապացույցները, որոնք նման ազդեցությունը կապում են նյարդաբանական զարգացման խանգարումների, սրտանոթային հիվանդությունների, ճարպակալման և 2-րդ տիպի շաքարախտի հետ։

Ինչպես նշվում է զեկույցում՝ բարձր ջերմաստիճանները և տաքացման ավելի երկար ժամանակը, քիմիական նյութերը հեշտությամբ կլանող մաշված տարաները և ճարպոտ սնունդը, զգալիորեն մեծացնում են պլաստիկ մասնիկների և հավելումների քանակը, որոնք հայտնվում են պատրաստի կերակուրների մեջ։

Զեկույցում նշվում է, որ սննդի փաթեթավորումից միկրոպլաստիկ արտանետումների կարգավորման ներկայիս համաշխարհային ուղեցույցները անբավարար են, և ոլորտի կողմից խնդրի ժխտումը նպաստում է նրան, որ նորմերի սահմանումը ձգձգվում է։

Հետևեք մեզ՝ այստեղ

Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения»