Ալի Շամխանիի զոհվելուց հետո X-ի նրա էջում գրառում է արվել. «Ես դեռ ողջ եմ»
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի զոհվելուց հետո X սոցիալական ցանցի նրա էջում հետևյալ գրառումն է հայտնվել՝ «Ես դեռ ողջ եմ»։
«Եվ երբեք մի՛ կարծեք, թե Ալլահի ճանապարհին սպանվածները մեռած են։ Ընդհակառակը, նրանք ողջ են իրենց Տիրոջ մոտ... «Ալ-ի-Իմրան» սուրահ, 169-րդ հայաթ։ Ես դեռ ողջ եմ»,- գրված է Ալի Շամխանիի էջում։
Ավելի վաղ Իրանը հայտնել էր ԻՀՊԿ (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրի, Իրանի պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի, Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավիի և Իրանի պաշտպանության ու զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման նախարար Ամիր Նասիրզադեի զոհվելու մասին։
Հիշեցնենք, որ զոհվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին։
Հետևեք մեզ՝ այստեղ



