Քպ վարչախումբը գողանում է հայաքվեի մտքերը. Հրայր Կամենդատյան
ПОЛИТИКАՔպ վարչախումբը պարզապես գողանում է հայաքվեի մտքերը ։ Դեռ անցյալ տարի ենք հանդես եկել թոշակները հիսուն տոկոսով բարձրացնելու և ամեն տարի դրանք ինդեքսավորելու առաջարկով։ Այդ ամիսներին ամբողջ քպ կոտորում էր իրեն, բա թէ դուք պոպուլիստներ եք, բա թէ բյուջեում փող չկա։ Խոսել են բոլորը, վարչապետ, փոխվարչապետ,թորոսյան և տասնյակ պաշտոնյաներ։ Հայաքվեն հաստատակամորեն աշխատում էր ժողովրդի հետ և առաջ տանում մեր օրակարգը։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ միացել էին մեր հանրագրին։ Խաբեբաների խմբակը վախից կուչ եկավ և կատարեց մեր առաջարկը, բայց գրագողերի ձեռագրով։ Բա թէ եկող տարվանից կինդեքսավորենք թոշակը։Սրանից հետո, հարգելի քաղաքացիներ, իմացեք ,որ հայաքվեն է որոշում երկրի զարգացման ուղենիշը և մեր ծրագիրն է ամենից հիմնավորված և մարդկայինը։ Մենք շարունակում ենք աշխատել ի շահ մեր երկրի և նրա քաղաքացիների։
Արսեն թորոսյան, հիշում ես ավտոմեքենայի սալոնում մեզ ուղղված հիբրիդային մեղադրանքները՞։ Դու չէիր ասում, որ հայաքվեն հիբրիդային հարձակում է կատարում՞։ Սիրելի քաղաքացիներ, ամռանը սրանց կհեռացնենք և հայաքվեի տնտեսական ծրագիրը կսկսենք, առանց գրագող իշխանությունների։ Կից տեղադրում եմ մեր լայնաֆորմատ պաստառը, որը նոյեմբերից տեղադրված է Գյումրիյում։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



