Քանյե Ուեսթը միլիոնավոր դոլարների պարտքեր է կուտակել
ФОТОՌեփեր Քանյե Ուեսթը օրեր առաջ ներկայացրեց The Life of Pablo ալբոմն ու Kanye West Yeezy Season 3 հագուստի նոր հավաքածուն։ Այս ամենը ռեփերի վրա էժան չնստեց՝ ռեփերը մեծ պարտքերի տակ է հայտնվել։ Նա խոստովանել է, որ բանկերին 53 միլիոն դոլար է պարտք։ Այդ մասին նա խոստովանել է Թվիթերի իր էջում։
«Ես գրում եմ սա, որ իմանաք՝ 53 միլիոն դոլար պարտք ունեմ։ Խնդրում եմ, աղոթեք այն բանի համար, որ այս բարդ իրավիճակը հաղթահարենք։ Սրտանց եմ ասում»,- գրել է Քանյեն։
Սա առաջին անգամը չէ, որ ռեփերը հայտնում է իր պարտքերի մասին։ Նախորդ տարի նա 16 միլիոն դոլար էր պարտք արել։ «Ես փորձեցի միլիարդատերերի խաղեր խաղալ, այդքան պարտքի տակ ընկա։ Բայց կհաղթահարեմ»,- այն ժամանակ ասել էր նա։
Պատրաստեց Past.am-ը:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



