Շրի Լանկայի ափերի մոտ իրանական նավի խորտակման վայրում մոտ 80 դիակ է հայտնաբերվել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փրկարարները Շրի Լանկայի ափերի մոտ իրանական նավի խորտակման վայրում մոտ 80 դիակ են հայտնաբերել: Այս մասին Ada Derana պարբերականին հայտնել է Շրի Լանկայի փոխարտգործնախարար Արուն Հեմաչանդրան:
«Իրանական ռազմածովային նավատորմի IRIS Dena նավից արդեն դուրս է բերվել մոտ 80 դիակ»,- ասել է փոխնախարարը:
Հեմաչանդրան նշել է, որ նավը Հնդկաստանի նավահանգստից վերադառնում էր Իրան: Այն խորտակվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավի հարձակման ժամանակ, հավելել է բարձրաստիճան դիվանագետը:
Daily Mirror-ի տվյալներով՝ IRIS Dena-ն կցագրվել է Իրանի ռազմածովային ուժերի Հարավային նավատորմին: Վերջերս այն մասնակցել է Հնդկաստանում անցկացված ռազմածովային զորավարժություններին:
Մարտի 3-ին իրանական լրատվամիջոցները հաստատել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հաղորդագրությունները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) միակ ավիակիրի ոչնչացման մասին, որը նախատեսված էր անօդաչու թռչող սարքեր տեղափոխելու և արձակելու համար:
ԱՄՆ զինված ուժերը պնդում են, որ նավը հարձակման է ենթարկվել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի ժամ անց՝ փետրվարի 28-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ



