Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1 կգ-ից ավելի մարիխուանա․ ՆԳՆ ոստիկանություն
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անպօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրել են փետրվարի 23-ին։ Ժամը 17-ին մայրաքաղաքի Հալաբյան փողոցում ձերբակալվել է Դավթաշենի բնակիչ 36-ամյա տղամարդ, իսկ Նորաշենում ձերբակալվել է նույն թաղամասում փաստացի բնակվող 25-ամյա երիտասարդ։ Երկուսն էլ տեղափոխվել են վարչություն։
«Դավթաշենցու խուզարկությամբ, մոխրացած հետքերով կաթուցիչից բացի, հայտնաբերվել է երկու տոպրակ, մեկը լցված 63 գրամ մարիխուանայով, մյուսը՝ նույն թմրանյութով լցված 25 փաթեթով, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 78 գրամ էր։
Նորաշենցու խուզարկությամբ նույնպես հայտնաբերվեց երկու տոպրակ, մեկում 5 գրամ, մյուսում՝ կպչուն ժապավենով 20 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներով։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել նաև նրանց բնակության վայրերում։ Նորաշենցու տանը հայտնաբերվեց 1113 գրամ մարիխուանայի, երկու գրամ «Շոկոյի» նմանվող զանգվածներ, նաև՝ մարիխուանայով լցված 36 փաթեթ, իսկ Դավթաշենցու տանը հայտնաբերվեց 182 գրամ մարիխուանա։
Երկուսն էլ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ»,- տեղեկանում ենք հաղորդագրությունից։
Հետևեք մեզ՝ այստեղ



