Ալիեւը հնարավոր է փետրվարի վերջին մեկնի Իրան
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցն Իրան կարող է կայանալ փետրվարի վերջին:
Այս մասին, APA-ին հայտնել էԻրանի ԱԳՆ-ի խոսնակ Հուսեին Ջաբարի Անսարին:
Նա նշել է, որ այցի ժամանակ երկու հարեւան երկրների միջեւ պետք է մի շարք համաձայնագրեր ստորագրվեն:
«Այցի հստակ ժամկետը եւ ծրագիրը հայտնի կդառնան նախօրեին: Հարեւան երկրների հետ մեր կապերը հիմնված են պատմական արմատների վրա: Այդ կապերն ու համագործակցությունը շարունակվում են հաշվի առնելով ընդհանուր շահերը», -ասել է նա:
Խոսելով Իրանի պաշտպանության նախարար Հուսեին Դեհղանի Ռուսաստան այցի մասին, Անսարին նշել է, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա:
«Ներկայիս պայմաններում քաղաքական եւ զինվորական պատվիրակությունների փոխադարձ այցերը ներկա են օրակարգում, երկու երկրները որոշել են զարգացնել տնտեսական կապերը», -ասել է նա:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը պատմել է նաեւ զբոսաշրջության զարգացման ուղղությամբ նոր քայլերի մասին:
«Ընդունված որոշման համաձայն` բոլոր երկրների քաղաքացիները, բացառությամբ 9 պետությունների, կարող են մուտքի թույլտվություն ստանալ օդանավակայաններում: Հուսով եմ, որ դա կօգնի մեր երկրում զբոսաշրջության զարգացմանը», -նշել է նա:
Անդրադառնալով Թուրքիայի հետ Իրանի հարաբերություններին՝ Անսարին ասել է, որ Անկարան եւ Թեհրանն ընդհանուր կամքով ձգտում են երկկողմանի կապերի զարգացմանը:
«Դա վերաբերում է նաեւ Սիրիայում եւ որոշ տարածաշրջանային հարցերում խնդիրների շուրջ տարաձայնությունները սահմանափակելու հարցին», -ընդգծել է նա:



