Երեք օրում Ադու Դաբիից և Դուբայից ապահովվել է 190 ՀՀ քաղաքացու տեղափոխումը Մասկատ. ՀՀ ԱԳՆ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես հայտարարվել էր, ԱՄԷ-ում՝ Աբու Դաբիում և Դուբայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների կողմից հավաքագրվել են Օմանով ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների տվյալները և անվճար ավտոբուսներով ապահովվել է տեղափոխում դեպի Օման՝ Մասկատի օդանավակայան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Աբու Դաբիից և Դուբայից դեպի Մասկատ կազմակերպված փոխադրումով տեղափոխվել է.
- մարտի 4-ին՝ 94,
- մարտի 5-ին՝ 58-ը,
- մարտի 6-ին՝ 38 ՀՀ քաղաքացի։
Արդյունքում երեք օրվա կտրվածքով Ադու Դաբիից և Դուբայից ապահովվել է համապատասխանաբար 70 և 120 (ընդհանուր թվով՝ 190) ՀՀ քաղաքացու տեղափոխումը Մասկատ։
Տեղական իշխանությունների կողմից Դուբայում ապահովվել է ոստիկանական ուղեկցություն։ Գրանցված, բայց չտեղափոխված քաղաքացիներն այդ պահին դեռևս նախընտրել են մնալ Դուբայում։
Այս պահի դրությամբ ԱՄԷ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինները հավաքագրել են այնտեղ գտնվող բոլոր՝ 170 ՀՀ քաղաքացիների տվյալները, նրանց հետ կապ է պահպանվում անհատական կամ խմբային տարբերակներով։ Այդ թիվը ներառում է նաև Աբու Դաբիում գտնվող 30 հայ ուսանողների։
Այն դեպքերում, երբ Դուբայի որոշ հյուրանոցներում թռիչքները ոչ իրենց մեղքով բաց թողած քաղաքացիները բախվել են խնդիրների, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ներգրավվել է դրանց հասցեագրելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու քննարկումներով։ Պահանջվող ձևաչափով համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել նաև ԱՄԷ ԱԳ նախարարության։
Հետևեք մեզ՝ այստեղ



