Անկարայի հետ տարաձայնությունները կարող են խոչընդոտ դառնալ Սիրիայում ջանքերի համախմբման համար. Պեսկով
МЕЖДУНАРОДНОЕԱնկարայի հետ տարաձայնությունները կարող են լուրջ խոչընդոտ դառնալ Սիրիայում միասնական հակաահաբեկչական ճակատ ստեղծելու համար: Այդ մասին, փետրվարի 15-ին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Շատ զգալի խոչընդոտ կարող Է դառնալ»,- ընդգծել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ առկա տարաձայնությունները որքան լուրջ խոչընդոտ կարող են դառնալ միասնական հակաահաբեկչական ճակատի ստեղծման համար:
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել Է, որ նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ուշադրությունը կենտրոնացրել Է Սիրիայում համագործակցության իրական մեխանիզների ստեղծման անհրաժեշտության վրա, ոչ թե պարզապես տեղեկատվության փոխանակման, այլ համագործակցության վրա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



