Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Երեխաների սիրելի պլաստիլինը. ինչպե՞ս և ո՞ւմ կողմից է այն առաջին անգամ ստեղծվել. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դժվար թե լինի մեկը, որը փոքր ժամանակ չի խաղացել պլաստիլինով: Չնայած, երևի թե մեծերն էլ ժամանակ առ ժամանակ դեմ չեն զբաղվել դրանով: Իսկ ինչպե՞ս է այն ստեղծվել, ո՞վ է դրա հեղինակը:

Պլաստիլինը գոյություն ունի ավելի քան 500 տարի, սակայն դրա ստեղծողի շուրջ տարաձայնությունները մինչ օրս չեն մարել: Կա պլաստիլինի առաջացման երեք վարկած:

Նմանատիպ հատկություններով նյութի հիշատակում հայտնվել է 16-րդ դարի իտալացի նկարիչ և ճարտարապետ Ջորջ Վազարիի «Ամենահայտնի նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կյանքը» գրքում: Նա նկարագրում է բարձր պլաստիկություն և դիմացկունություն ունեցող նյութ, որը ստեղծված էր մոմի և կավի հիման վրա։

Հետագայում պլաստիլինի ստեղծումը վերագրվել է երեք գյուտարարի՝ գերմանացի Ֆրանց Կոլբին, անգլիացի Ուիլ յամ Հարբութին և ամերիկացի Ջո ՄակՎիկերին։ Պաշտոնապես ժամանակակից պլաստիլինի ստեղծումը վերագրված է Հարբութին, չնայած այն հանգամանքին, որ Կոլբին է հորինել «պլաստիլին» կոչվող նյութը նրանից տասնինը տարի առաջ՝ 1880 թվականին: Նա դեղագործ էր աշխատում դեղատանը, գործնականում կապ չուներ արվեստի կամ գոնե մոդելավորման հետ, բայց այդ ժամանակ Գերմանիայում կային բազմաթիվ ճարտարապետներ, քանդակագործներ, ովքեր սուր խնդիր ունեին ապագա նախագծերի համար մոդելներ ստեղծելու, և նրանցից շատերը Կոլբիի ընկերներն էին: Եվ Ֆրանցը որոշել է օգնել իր ընկերներին և սկսել փորձարկել գտնելու կատարյալ բանաձևը։ Մեր օրերում նրա ստեղծած «Մյունխենյան քանդակագործական կավը» դեռ կարելի է գտնել Մյունխենում։

Ի տարբերություն Կոլբի, Ուիլ յամ Հարբութն անմիջականորեն էր կապված արվեստի հետ, նա ուսուցիչ էր Բրիտանական արվեստի դպրոցում։ Նրա դասերին ուսանողները կավից մոդելներ էին քանդակում, բայց քանի որ առաջադրանքները բարդանում էին, մեկ դասի ընթացքում մոդելավորման համար հատկացված ժամանակը չէր բավարարում։ Եվ Հարբութն իր առջև խնդիր դրեց հորինել նյութ, որը կարող է օգտագործվել նորից ու նորից։ Երկար փորձերից հետո հայտնագործվեց «պլաստիլինը». այն նույն գույնի էր, ինչ կավը, որը նախկինում օգտագործվում էր, բայց նույնիսկ մեկ ամիս հետո էլ չէր կարծրանում։ Սկզբում պրոֆեսորը պատրաստվում էր սահմանափակվել միայն ուսմամբ, բայց երբ տեսավ, թե ինչպես են իր երեխաները սիրում այդ նոր խաղալիքը, որոշեց արտոնագրել հայտնագործությունը և սկսեց դրա զանգվածային արտադրությունը։ Պրոֆեսիոնալներն ու տնային տնտեսուհիները անտարբեր չմնացին, վերջիններս այն գնում էին իրենց երեխաների ու թոռների համար։ Ժամանակի ընթացքում վաճառքի է հանվել չորս գույնի պլաստիլին։ 1968 թվականին արտադրամասի հրդեհից հետո արտադրությունը տեղափոխվել էր Թայլանդ:

Ամերիկացի ինժեներ Ջո ՄակՎիկերն էլ պատահաբար էր հայտնագործել պլաստիլինը 1955 թվականին, երբ փորձում էր ստանալ պաստառները մաքրող միջոց: Նա դա ցույց էր տվել իր քրոջը, ով այդ ժամանակ մանկապարտեզի դայակ էր: Սպիտակավուն ոչ թունավոր զանգվածն այնքան էր տպավորել նրան, որ նա սկսեց այն օգտագործել երեխաների հետ դասերի ժամանակ։ Այն բանից հետո, երբ հոգաբարձուների խորհուրդը տեսավ նյութի անսովոր հատկությունները, նրանք սկսեցին հետաքրքրվել դրանով: Նյութը վաճառքում հայտնվելուց հետո արագորեն ժողովրդականություն ձեռք բերեց: Արդյունքում ՄակՎիկերը 27 տարեկանում դարձավ միլիոնատեր։

Ներկայում խանութների դարակներում կարելի է գտնել բազմաթիվ գույների և երանգների պլաստիլին՝ հոտով, փայլերով և շատ այլ տեսակների։ Այն օգտագործում են ոչ միայն երեխաները, այլ նաև շատ քանդակագործներ, ճարտարապետներ և անիմատորներ: Քիչ հավանական է, որ լինի երեխա, ով չի տեսել Ուոլեսի և Գրոմիտի արկածների մասին մուլտֆիլմը, ռուսական մուլտֆիլմերից կարելի է նշել «Պլաստիլինե ագռավը»: Իսկ ոչ վաղ անցյալում բրիտանացի հեռուստահաղորդավար Ջեյմս Մեյը իսկական պլաստիլինե դրախտ էր ստեղծել։ Այն ստեղծելու համար պահանջվել էր 2000 մարդ, 24 գույնի պլաստիլին՝ ավելի քան 2,5 տոննա քաշով։ Այս պահին բանաձևը, որով Հարբութը ստեղծեց իր պլաստիլինը, մնում է առեղծված, իսկ ժամանակակից պլաստիլինը ստեղծվում է կավի, մոմի, պարաֆինների, կենդանական ճարպերի և կոնսերվանտների խառնուրդից, որոնք թույլ չեն տալիս կարծրանալ: Պլաստիլինը անվտանգ, ոչ թունավոր նյութ է, որը օգնում է երեխաների շրջանում զարգացնել հմտությունները և պարզապես ուրախություն է պարգևում նրանց:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old Yerevan