Ուկրաինան դադարեցնում է ՌԴ-ից բեռնատարների տարանցիկ երթեւեկությունը երկրի տարածքով
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի կառավարությունը որոշում Է ընդունել երկրի տարածքով ռուսական մեծաբեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունը դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին, հաղորդել Է Ուկրաինայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:
«Ուկրաինան ժամանակավորապես դադարեցնում Է Ռուսաստանում գրանցված բեռնատար ավտոմոբիլների տարանցիկ փոխադրումներն Ուկրաինայի տարածքով: Համապատասխան որոշումը փետրվարի 15-ի առավոտյան ընդունվել Է կառավարական խորհրդակցությունում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Իր հերթին Ռուսաստանը, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, փետրվարի 14-ին դադարեցրել Է երկրի տարածքով ուկրաինական բեռնատարների երթեւեկությունն՝ ի պատասխան Բելառուսի հետ սահմանին ռուսական մեծաբեռնատարների մուտքի արգելափակման: «Որպես պատասխան միջոց Ռուսաստանը դադարեցրել Է իր տարածքով Ուկրաինայում գրանցված բեռնատար փոխադրամիջոցների երթեւեկությունը»,- ասված Է տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ:



