Դաղստանի ոստիկանական պահակակետում պայթյունի զոհ է դարձել երկու մարդ, վիրավորվել են եւս 12-ը
МЕЖДУНАРОДНОЕԴաղստանի հարավում ոստիկանական պահակակետերից մեկում ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով զոհվել Է երկու ոստիկան, վերքեր են ստացել ոստիկանության եւս վեց աշխատակիցներ եւ վեց քաղաքացիական անձինք: Այդ մասին, հայտնել Է հանրապետության դատախազությունը:
«Դաղստանի դատախազն անձնական հսկողության տակ Է վերցրել քրեական գործի հետաքննությունը, որը հարուցվել Է Դերբենտի շրջանում կատարված պայթյունի փաստով: Պարզվել Է, որ փետրվարի 15-ին Դաղստանի Հանրապետության Դերբենտի շրջանում ճանապարհապարեկային ծառայության կետի մոտ տեղի Է ունեցել Lada Priora ավտոմեքենայի պայթյուն: Դրա հետեւանքով՝ զոհվել են ոստիկանության երկու աշխատակիցներ: Տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկանության եւս վեց աշխատակիցներ եւ վեց քաղաքացիական անձինք»,-ասված Է գերատեսչության հաղորդագրու թյան մեջ:
Ավելի վաղ նշվել Է, որ պայթյունի փաստով հարուցվել Է քրեական գործ:
Դաղստանի ուժային կառույցների աղբյուրի տեղեկատվությամբ, ենթադրվում Է, որ պայթյունն իրականացրել Է մահապարտը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



