Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սադրա՞նք, թե՞ իրականություն. Բաքուն սրել է ատամները

МЕЖДУНАРОДНОЕ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իսրայելի և ԱՄՆ-ի՝ Իրանին պատերազմ հայտարարելու և  ռազմական գործողություններ սկսելու ֆոնին անսպասելի էր լուրը, թե Իրանը հարվածներ է հասցրել Նախիջևանին։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից հաղորդագրություն տարածվեց.  

«Իրանի  զինված ուժերը չորս անօդաչու թռչող սարք են  ուղղել Ադրբեջանի Նախիջևանի շրջանի ուղղությամբ՝ հարձակումներ իրականացնելու համար։ Դրանցից մեկը վնասազերծվել է ադրբեջանական բանակի կողմից, իսկ մյուսները թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ միջնակարգ դպրոցի շենքը դասերի ժամանակ»։

Ադրբաջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ալիևն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել ու կոշտ հայտարարություններ արել Իրանի հասցեին. «Մենք պաշտպանում ենք և պաշտպանել ենք մեր տարածքային ամբողջականությունը։ Ինչպես վերջ դրեցինք հայկական օկուպացիային, այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, և Իրանը չպետք է մոռանա դա։ Նրանց կողմից իրականացված այս ահաբեկչական գործողությունը, ինչպես նաև մյուս բոլոր տգեղ գործոնները,  անշնորհակալության օրինակ են։ Վերջին իրադարձությունների տեղի ունենալուն պես մենք նրանց ուղերձ հղեցինք և մեր ցավակցությունը հայտնեցինք։ Արտաքին գործերի նախարարը իմ հանձնարարությամբ խոսեց իր գործընկերոջ հետ։ Ես գնացի նրանց դեսպանատուն՝ իմ ցավակցություն հայտնելու։ Իրականում, ոչ մի այլ պետության ղեկավար չի այցելել Իրանի որևէ դեսպանատուն։ Այլ կերպ ասած՝ սա չգնահատելը, այն նսեմացնելը և ստոր ու անշնորհակալ մարդկանց պես վարվելը ոչ մեկին պատիվ չի բերում։ Ովքեր այս ահաբեկչական գործողությունը կատարեցին մեր դեմ, կզղջան։ Նրանք չպետք է փորձեն մեր ուժը։ Ովքեր մի ժամանակ ցանկանում էին փորձել մեր ուժը, ջախջախվեցին երկաթե բռունցքով։ Այսօրվա միջադեպը նույնպես նույն հետևանքը կունենա։ Ադրբեջանի զինված ուժերը բերվել են թիվ մեկ պատրաստվածության մակարդակի»։

Ադրբեջանի կառավարությունը դադարեցրել է Իրանի հետ սահմանով բեռնատար մեքենաների երթևեկությունը և 12 ժամով փակել է նաև Իրանի հետ օդային սահմանը։

Թուրքիան անմիջապես արձագանքեց Նախիջևանի վրա իրանական անօդաչուների հարվածների մասին տեղեկությանը։ Այսօր Թուրքիան, ինչպես միշտ, կանգնած է Ադրբեջանի կողքին. հայտարարեց այդ երկրի արտգործնախարարությունը՝ հաղորդագրություն տարածելով. «Մենք վերահաստատում ենք տարածաշրջանում երրորդ երկրների դեմ նման հարձակումները անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը, որոնք մեծացնում են պատերազմի տարածման ռիսկը։ Թուրքիան, ինչպես միշտ, կշարունակի աջակցել Ադրբեջանին»։
 
Իրանի արտաքին գործերի փոխնախարարը, նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը  Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների գրոհի հետ Թեհրանի առնչությունը հերքել են։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին ասել է. «Իրանը դատապարտում է Նախիջևանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի գրոհը։ Իրանական կողմն ու զինվորականները հետաքննություն են սկսել միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նման միջադեպերը հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, նպաստում են տարածաշրջանում լարվածության աճին»։

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ ԲաքուTV-ի լրագրողը ներկայացնում է Նախիջևանի տարածքում ԱԹՍ-ների հարվածների հետևանքները, նաև  խփված անօդաչուն։ Իրանի կողմից ենթադրաբար ուղարկված անօդաչու թռչող սարքի վրա ադրբեջաներեն գրված է «Արտադրական միավորում»։

Արտասահմանցի բլոգերները ուսումնասիրել են կադրերը և մեկնաբանել՝ ստացվում է, որ Իրանը ադրբեջանական ԱԹՍ-ո՞վ է հարվածել Նախիջևանին։ Ադրբեջանական ԱԹՍ-ն, չգիտես ինչպես, տարել է իր երկրի տարածք, հետո այնտեղից հարվածել Նախիջևանի՞ն։ Շատ հակասական ու տարօրինակ պատմություն ստացվեց՝ անհավանական զուգադիպություններով։

Նաև հայտնի դարձավ, որ Բաքուն փակել է Թեհրանում իր դեսպանատունը և Թավրիզում հյուպատոսությունը։ Հրահանգվել է աշխատակիցներին տարհանել Իրանից։

Հետևեք մեզ՝ այստեղ

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян