Իրանում մնացած բեռնատարների մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանում մարտական գործողությունների ֆոնին փակ սահմանների պատճառով մնացած մոտ 1500 ռուս բեռնատարների վարորդները աստիճանաբար լքում են երկիրը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը՝ նշելով, որ բեռնատարների կազմակերպված դուրսբերումը իրականացվում է Իրան–Ադրբեջան սահմանին գտնվող «Աստարա» անցակետով։
Ըստ պաշտոնական տվյալների՝ անցակետով երթևեկությունը ընթանում է բնականոն ռեժիմով, և մեքենաները հերթով անցնում են սահմանը։ Մարտի 6-ի գիշերը արդեն շուրջ հարյուր բեռնատար կարողացել է հատել սահմանը և դուրս գալ Իրանի տարածքից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շուրջ 1500 ռուս վարորդներ կանգ էին մնացել Ադրբեջանի սահմանին գտնվող Աստար քաղաքում՝ ռազմական լարվածության պատճառով փակ սահմանների պայմաններում։ Ստեղծված իրավիճակի ֆոնին Ռուսաստանում նաև զգուշացրել էին հնարավոր լոլիկի պակասի մասին, քանի որ մատակարարումները կարող են ժամանակավորապես խափանվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



