Դո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան
ОБЩЕСТВОԳագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի առթիվ: Ուղերձը ներկայացնում ենք ստորև.
Սիրելի՛ կանայք, աղջիկներ, մայրեր, քույրեր
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Դուք բոլորի համար սիրո, հոգատարության, ուրախության աղբյուր եք՝ չնայած ձեզ հաճախ բաժին հասնող բոլոր դժվարություններին ու առօրյա հոգսերին։ Ուզում եմ մաղթել, որ ամբողջ կյանքում պահպանեք Ձեր հմայքը, իմաստությունը, կանացի ջերմությունը, որով կիսվում եք բոլորի հետ և օգնում, որ ձեր շուրջ ամեն ինչ ծաղկի։
Ուզում եմ առանձնահատուկ դիմել պատերազմում կորուստներ կրած մայրերին, կանանց և քույրերին, ինչպես նաև իրենց հայրենի տներից բռնի տեղահանված մեր սիրելի արցախցի քույրերին. այն ուժն ու վեհությունը, որով դուք կրում և հաղթահարում եք վիշտն ու դառնությունը՝ անասելի մեծ հարգանքի ու հիացմունքի է արժանի։
Սիրելի´ կանայք, քույրեր, դուստրեր,
Դո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին։ Մենք հավերժ խոնարհվում ենք ձեր առաջ։
Շնորհավո´ր Մարտի 8
1
Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»
2
Утверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосф...
3
Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства
4
Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»
5
Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»



