«Սպարտակը» հաղթեց ընկերական խաղում, Մովսիսյանը` գոլի հեղինակ
СПОРТՇվեյցարիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Սպարտակն» ստուգողական խաղում մրցեց «Սանկտ Գալենի» հետ:
«AFG արենա» մարզադաշտում կայացած խաղում Դմիտրի Ալինչևի սաները 3:1 հաշվով հաղթանակ տոնեցին: Հանդիպման 9-րդ րոպեին «Սպարտակին» առաջ մղեց Յուրա Մովսիսյանը, ով վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին խաղին էր մասնակցում: Նախքան ընդմիջման գնալը «Սպարտակի» կազմում աչքի ընկան նաև Խոսե Խուրադոն և Դենիս Գլուշակովը: Երկրորդ խաղակեսում «Սանկտ Գալենին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. 51-րդ րոպեին Արտյոմ Ռեբրովի պաշտպանած դարպասը գրավեց Ջենգիս Չավուշևիչը:
61-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը խաղադաշտում տեղը զիջեց Դենիս Դավիդովին, իսկ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` կարող է հեռանալ մոսկովյան թիմից, խաղադաշտ դուրս եկավ 79-րդ րոպեին:
Ստուգողական խաղ
«Սպարտակ»-«Սանկտ Գալեն»` 3:1
Գոլերը` Մովսիսյան 9՛, Խուրադո 15՛, Գլուշակով 23՛ - Չավուշևիչ 51՛