ԵՄ երկրների նավթի պաշարները կբավականացնեն 85-90 օր. Իտկոնեն
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ երկրների նավթի ռազմավարական պաշարները կբավականացնեն 85-90 օր։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Աննա-Կայսա Իտկոնենը։
Նրա խոսքով՝ նման պաշարներ ունեն ԵՄ բոլոր պետությունները, այդ թվում՝ Հունգարիան և Սլովակիան։ Այս երկրներն ավելի վաղ հայտնել էին պաշարների մասնակի օգտագործման մասին, սակայն, ինչպես ընդգծել է Իտկոնենը, այդ որոշումն ուղղակիորեն կապված չէ Մերձավոր Արևելքի հակամարտության հետ։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին թույլատրել ռուսական էներգակիրների ներկրումը։ Նա նշել է, որ մատակարարումների սահմանափակումների և Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով երկրում վառելիքի գները սկսել են կտրուկ աճել։
Եվրոպայում էներգակիրների գների աճն ուժգնացել է Մերձավոր Արևելքում հակամարտության էսկալացիայից հետո։ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո Թեհրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցումը արգելափակելու մասին, ինչը սահմանափակել է Պարսից ծոցից նավթագազային լցանավերի ելքը։
Այս իրադարձությունների ֆոնին լոնդոնյան Intercontinental Exchange բորսայում Brent տեսակի նավթի գինն աճել է գրեթե 29%-ով և մեկ բարելի համար հասել մոտ 119,5 դոլարի, ինչը 2022 թվականի կեսերից ի վեր ամենաբարձր մակարդակն է։ Բացի այդ, Պարսից ծոցի մի շարք երկրներ սկսել են կրճատել նավթի արդյունահանումը՝ պահեստարանների գերլցման ռիսկերի պատճառով։
Հետևեք մեզ՝ այստեղ



