Բրիտանական օրենքները կշարունակեն տպագրել մագաղաթի վրա
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի իշխանությունները հետաձգել են արխիվում պահելու ենթակա օրենսդրական ակտերի տպագրման համար մագաղաթի օգտագործումից հրաժարվելու մասին որոշման ուժի մեջ մտնելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մեծ Բրիտանիայի կառավարության քարտուղարությունը հայտարարել Է, որ ինքնուրույն կհայթայթի միջոցներ, որոնք թույլ կտան շարունակել օրենքների տպագրումը մագաղաթի վրա: Քարտուղարությունում նշել են, որ այդ նպատակով մագաղաթի օգտագործումը միանգամայն շահութաբեր Է, ինչի կապակցությամբ որոշվել Է պահպանել ավանդույթը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել Էին, որ նոր օրենքները հարկավոր Է տպագրել հատուկ արխիվային թղթի վրա, որն զգալիորեն Էժան Է մագաղաթից:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»



