ԱՀԿ-ն զգուշացնում է «սև անձրևի» վտանգի մասին՝ Իրանի նավթային օբյեկտների վրա Իսրայելի հարձակումներից հետո
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ նավթային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից հետո Իրանի օդում «սև անձրևը» և թունավոր միացությունները կարող են շնչառական խնդիրներ առաջացնել։
ԱՀԿ-ն, որն ունի գրասենյակ Իրանում և աշխատում է տեղական իշխանությունների հետ առողջապահական արտակարգ իրավիճակների հարցերում, հայտնել է, որ այս շաբաթ նավթային բաղադրիչներ պարունակող անձրևի մի քանի հաղորդագրություններ է ստացել։
«Սև անձրևը և ուղեկցող թթվային անձրևը իսկապես վտանգավոր են բնակչության, հիմնականում շնչառական համակարգի համար»,- Ժնևում լրագրողներին ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը՝ հավելելով, որ Իրանի իշխանությունները մարդկանց խորհուրդ են տվել մնալ տանը։
«Հաշվի առնելով ներկայիս ռիսկերը, մասնավորապես՝ հարվածված նավթի պահեստավորման օբյեկտները և վերամշակման գործարանները, որոնք հրդեհներ և օդի որակի լուրջ խնդիրներ են առաջացնում, դա անկասկած լավ միջոց է»։
Նա նշել է, որ հարվածները հանգեցրել են մթնոլորտ «թունավոր ածխաջրածինների, ծծմբի օքսիդների և ազոտի միացությունների զանգվածային արտանետման»։
Հետևեք մեզ՝ այստեղ



