Ереван, 30.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


ՀՀ-ն գիտակցում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում իր պատասխանատվությունը

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 9–11-ը աշխատանքային այցով գտնվում է Վիեննայում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանին։ Նստաշրջանը նախագահում է Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը։

Արմեն Ղազարյանն իր ելույթում նշել է, որ թմրամիջոցների անօրինական արտադրությունն ու շրջանառությունը շարունակում են լուրջ և բարդ սպառնալիք ներկայացնել հանրային առողջության և անվտանգության, պետության կայունության, ինչպես նաև արագ փոփոխվող միջավայրում կայուն զարգացման համար։

ՆԳ նախարարի տեղակալի խոսքով՝ թմրամիջոցների ապօրինի արտադրության և շրջանառության խնդիրը չի կարող արդյունավետորեն լուծվել որևէ առանձին իրավապահ մարմնի կամ մեկ կազմակերպության մանդատի և կարողությունների շրջանակում։

«Որպես Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող երկիր՝ Հայաստանը գիտակցում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ համաշխարհային պայքարում իր հատուկ պատասխանատվությունը և կարևորում է միջազգային համագործակցության ու համաձայնեցված ջանքերի ընդլայնումը։ Այս նպատակին հասնելու համար Հայաստանը սերտորեն համագործակցում է մի շարք միջազգային և միջկառավարական հարթակների հետ։ Մասնավորապես, թմրամոլության սպառնալիքներին դիմակայելու նպատակով Հայաստանը միացել է համաշխարհային կոալիցիային»,– նշել է Արմեն Ղազարյանը և ընդգծել, որ 2024 թվականին ՆԳ նախարարությունը թմրամիջոցների դեմ պայքարում ստանձնած հանձնառությունը լիարժեք կատարել է։

ՆԳ նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ թմրանյութերի ապօրինի օգտագործման դեմ պայքարը պետք է լինի համապարփակ, հավասարակշռված և մարդակենտրոն։ Նրա խոսքով՝ արդյունավետ քաղաքականությունը հիմնված է այն գիտակցման վրա, որ յուրաքանչյուր վիճակագրական տվյալների հետևում իրական մարդիկ են, որոնք կարիք ունեն աջակցության, բուժման և ապաքինման հնարավորությունների։

Այդ համատեքստում Արմեն Ղազարյանը հիշեցրել է, որ 2019 թվականին Հայաստանի կառավարությունը ընդունել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային համագործակցությունն ու աջակցությունը՝ ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների զարգացման, լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև տեխնիկական և գործառնական կարողությունների հետագա ամրապնդման ուղղությամբ։

ՆԳ նախարարի տեղակալն առանձնահատուկ կարևորել է ՄԱԿ-ի դերակատարությունը՝ անդամ պետությունների, ինչպես նաև Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև համագործակցության խթանման գործում։

Ելույթն ամփոփելով՝ Արմեն Ղազարյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ թմրամիջոցների դեմ պայքարում առաջնորդվել միջազգային նպատակներով և սկզբունքներով։

Այցի շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի տնօրեն, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի գործադիր տնօրենի պաշտոնակատար Ջոն Բրանդոլինոյի, Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչ Դեյվիդ Ջոնսոնի, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի մարդկանց թրաֆիքինգի և միգրանտների մաքսանենգության հարցերով ստորաբաժանման ղեկավար Իլիաս Չացիսի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի Եվրապայի, Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ստորաբաժանման ղեկավար Ջերեմի Միլսոմի հետ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмы