Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վահագն Պապյանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված դիրիժոր և դաշնակահար Վահագն Պապյանի՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնում նշանակմանը։

Ասուլիսի ընթացքում ներկայացվել են նվագախմբի առաջիկա ծրագրերը, ստեղծագործական նոր ուղղությունները և համագործակցության հեռանկարները։ Ասուլիսի մեկնարկին նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նախ շնորհավորել է Վահագն Պապյանին, ԿԵԱԿ-ի անձնակազմին, Հայաստանի պետական կամերային նվագախմբին նոր նշանակման կապակցությամբ։

Նրա ընդգծմամբ՝ մեր երկրի մշակութային կյանքում մեծ իրադարձություն է տեղի ունենում.  Հայաստանի լավագույն նվագախմբերից մեկը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը տարիների դադարից հետո վերջապես ունի մշտական դիրիժոր և գեղարվեստական ղեկավար:

photo-83-of-122.jpg

Վահագն Պապյանը խոսել է իր տեսլականի, նվագախմբի զարգացման ռազմավարության, ինչպես նաև միջազգային և տեղական այն նախագծերի մասին, որոնք նախատեսվում է իրականացնել առաջիկայում։

Խոսելով Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր դառնալու առաջարկն ընդունելու մասին՝ մաեստրոն նշել է, որ դրա համար եղել են երկու կարևոր պատճառներ։

«Առաջինը՝ այս նվագախմբի իրական արժեքը միշտ չէ, որ լիարժեք գնահատվում է։ Մինչդեռ այն շատ լավ, բարձրակարգ և որակյալ նվագախումբ է՝ լայն կատարողական հնարավորություններով։ Երկրորդը՝ այստեղ աշխատում են բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ, որոնց հետ հնարավոր է իրականացնել հետաքրքիր և բազմազան ծրագրեր»,- նշել է նա։

Պապյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել նվագախմբի կազմը՝ ներառելով նաև փողային գործիքներ, ինչը հնարավորություն կտա զգալիորեն ընդլայնել երկացանկը։ «Պատրաստում ենք հետաքրքիր ծրագրեր։ Կլինեն ինչպես հատուկ նախագծեր, այնպես էլ ավանդական ծրագրեր, որոնք բնորոշ են նվագախմբին։ Բնականաբար, կարևոր տեղ է զբաղեցնելու նաև հայկական երաժշտությունը՝ մեր կոմպոզիտորների ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ստեղծագործություններով»,- եզրափակել է մաեստրոն։

photo-33-of-122.jpg

Հարցին, թե արդյոք կհամատեղի դիրիժորի և դաշնակահարի մասնագիտական ուղին, Պապյանը նշել է, որ դեռևս բավական ուժեր ունի և քանի դեռ կարող է՝ շարունակելու է նվագել՝ հավելելով, որ ծրագրում է նվագախմբի հետ հանդես գալ նաև որպես դաշնակահար, ինչը հետաքրքիր կլինի թե՛ իրեն, թե՛ երաժիշտներին։

Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնաճյուղի ղեկավար Ֆելիքս Բաբուրյանը տեղեկացրել է, որ նվագախումբը մաեստրո Վահագն Պապյանի ղեկավարությամբ կներկայացնի երեք համերգ՝ նվիրված Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին. առաջին համերգը կկայանա մարտի 11-ին, որի ընթացքում կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Նույն ծրագրով հաջորդ օրը համերգը կներկայացվի նաև Վանաձորում։

photo-55-of-122.jpg

Նա նաև տեղեկացրել է, որ հետագայում նախատեսվում է ևս մեկ համերգ, որը կդառնա Ֆրանկոֆոնիայի ծրագրերի եզրափակիչ՝ երրորդ համերգը։ Բացի այդ, մաեստրո Պապյանի հետ արդեն մշակվում է նվագախմբի ամբողջ տարվա գործունեության ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ներկայացնել այնպիսի ստեղծագործություններ, որոնք նախկինում Հայաստանում չեն հնչել։

Ֆելիքս Բաբուրյանը հավելել է․ «Առաջիկա համերգային ծրագրերը դրանով չեն սահմանափակվելու․ մարտի 28-ին նախատեսվում է ևս մեկ համերգ՝ մաեստրո Հմայակ Դուրգարյանի ղեկավարությամբ, որի ընթացքում կհնչի Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները», մենակատարն է ճանաչված ջութակահար Դիանա Ադամյանը։ Համերգը նախատեսվում է ներկայացնել նաև Գյումրիում»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества