Բրյուսելը պետք է դադարի պարել Զելենսկու դուդուկի տակ. Սիյարտո
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունգարիան Եվրոմիությունից պահանջում է ԱՄՆ-ի օրինակով կասեցնել ռուսական նավթի մատակարարումների արգելքը, ինչպես նաև չեղարկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները էներգետիկայի ոլորտում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ ընդգծելով, որ Բրյուսելը պետք է դադարի պարել Զելենսկու դուդուկի տակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ կառավարությունն այսօր առավոտյան հայտարարեց, որ պատժամիջոցները կկասեցվեն։ Այսպիսով, ռուսական նավթը կարող է համաշխարհային շուկա մուտք գործել ծովային ճանապարհով։ Ցավոք, Եվրոպայում դա տեղի չի ունենա, եթե Բրյուսելը շարունակի պարել Զելենսկու դուդուկի տակ։ Մենք պահանջում ենք, որ ամերիկացիներից հետո Բրյուսելը նույնպես կասեցնի ռուսական նավթի դեմ պատժամիջոցները և չտարվի Զելենսկու կողմից իրականացվող շանտաժին», - ասել է ԱԳ նախարարը տեսաուղերձում, որը հեռարձակվել է M1 հեռուստաալիքով։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը թույլատրել է ռուսական նավթի և նավթամթերքի մատակարարումները, եթե դրանք նավ են բարձրացվել մինչև մարտի 12-ը։ Թույլտվությունը գործում է 30 օր՝ մինչև ապրիլի 11-ը
Հետևեք մեզ՝ այստեղ



