Տասնյակ պաղեստինցիներ եւ իսրայելացի մի զինվոր վերքեր են ստացել Ռամալլահում բախումների հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕՏասնյակ պաղեստինցիներ եւ իսրայելացի մի զինվոր վերքեր են ստացել Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում փախստականների Ալ Ամարի ճամբարում տեղի ունեցած բախումների ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են իսրայելական եւ պաղեստինյան ԶԼՄ-ները:
«Առնվազն 28 պաղեստինցիներ են վերքեր ստացել իսրայելական զինծառայողների բացած կրակի հետեւանքով որոնք գործողություն են անցկացրել փախստականների Ալ Ամարի ճամբարում»,- գրում Է ՎԱՖԱ պաղեստինյան լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական աղբյուրներ:
Ինչպես նշում Է իսրայելական Jerusalem Post թերթը, «իսրայելական բանակը ստուգում Է տեղեկատվությունն այն մասին, որ տասը պաղեստինցիներ հրազենային վերքեր են ստացել» Ռամալլահում տեղի ունեցած բախումների հետեւանքով:
Իսրայելական թերթի տվյալներով՝ փախստականների Ալ Ամարի ճամբարում «զինված մարդիկ կրակել են զինվորների վրա, նրանց վրա նետել ինքնաշեն պայթուցիչ սարքեր եւ քարեր»: «Զինվորներից մեկը թեթեւ վերքեր Է ստացել քարի հարվածից»,-նշում Է հրատարակությունը՝ վկայակոչելով բանակի մամուլի ծառայությունը: «Ի պատասխան, զինվորները կրակ են բացել հարձակվողներից մի քանիսի վրա»,-հավելում Է Jerusalem Post-ը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



