Ջանն էլ է երեք տառ, չոռն էլ, ավելի լավ է ջան ասենք. Հովհաննես Մարգարյան (տեսանյութ)
ВИДЕО«Ջանն էլ է երեք տառ, չոռն էլ, ավելի լավ է ջան ասենք»,- նման կերպ արձագանքեց ՕԵԿ պագամավոր Հովհաննես Մարգարյանը Past.am-ի հարցին, թե արդյոք պատգամավորը կարող է իր ընտրողներին Շուշան Պետրոսյանի կերպ պատասխանել համացանցում: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդդեմ 7 պատգամավորի ներկայացրած մեր լրագրող Լիլիթ Լալայանի դիմումին՝ Մարգարյանն ասաց, որ պետք է «կոշտ գործիքներ» կիրառել, որպեսզի Ազգային ժողովում ուրիշի փոխարեն քվեարկությունը բացառվի:
««Կոշտ գործիք» ասելով ես նկատի ունեմ այն, որ Էթիկայի հանձնաժողովի որոշումն ընդամենը ի գիտություն է ընդունվում խախտողի կողմից: Որոշում է կայացվում՝ խախտե՞լ է էթիկայի նորմերը, թե՞ չի խախտել, իսկ դա կարծում եմ, կոշտ գործիք չէ և արդյունավետ չէ»,- մանրամասնեց Մարգարյանը: Պատասխանելով հարցին, թե տարբերություն կա՝ արդյոք պատգամավորը էթիկայի նորմերը խախտել է, սպառնալիքներ է հնչեցրել ԱԺ միջանցքներում կամ «ֆեյսբուքում»՝ Մարգարյանն ասաց, որ եթե երկու դեպքում էլ դա դիտվում է սպառնալիք և պետք է պատասխանատվության ենթարկվի, ուրեմն տարբերություն չկա:
Մանրամասները տեսանյութում.
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



