Մարկո Վերատին երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
СПОРТՖրանսիական ՊՍԺ-ի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատին երկարաձգել է պայմանագիրը փարիզյան ակումբի հետ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը, Վերատին ՊՍԺ-ում կմնա մինչև 2020թ. հունիսի 30-ը:
Մարկո Վերատին ՊՍԺ է տեղափոխվել 2012թ. իտալական «Պեսկարա» ակումբից: Ֆրանսիական ակումբը երիտասարդ կիսապաշտպանի համար վճարել է 12 միլիոն եվրո:
Մարկո Վերատիի նախկին գլխավոր մարզիչ Ջուզեպե Գալդերիսին, իր հերթին, չի բացառել, որ 2020թ.-ից հետո կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել իսպական «Ռեալ»-ում կամ «Բարսելոնա»-ում: Նա ընդգծել է, որ Մարկոն տաղանդավոր ու հեռանկարային ֆուտբոլիստ է, իսկ նրա երիտասարդ տարիքը կարո է նրան թույլ տալ ապագայում ևս մեծ ակումբներում հանդես գալ:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
3
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



