Զիդանը 20 ֆուտբոլիստ է հայտավորել «Ռոմա»-ի դեմ խաղի համար
СПОРТՄադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացրել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում իտալական «Ռոմա»-ի դեմ խաղի համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը, ֆրանսիացի մարզիչը «Ռոմա»-ի դեմ խաղին հայտավորել է 20 ֆուտբոլիստի:
Դարպասապահներ՝ Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Ռուբեն Յանես:
Պաշտպաններ՝ Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Ալվարո Արբելոա, Դանի Կարվախալ, Մարսելո, Նաչո, Դանիլո:
Կիսապաշտպաններ՝ Թոնի Կրոս, Կազեմիրո, Իսկո, Խամես Ռոդրիգես, Լուկա Մոդրիչ, Մատեո Կովաչիչ:
Հարձակվողներ՝ Կրիշտիանու Ռոնալդու, Կարիմ Բենզեմա, Խեսե, Լուկաս Վասկես:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռոմա»-«Ռեալ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 17-ին Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



