ՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում կայացավ «Արարատ-Արմենիա» — «Վան» դիմակայությունը։
Աբովյան քաղաքի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում անցկացված խաղում անվանական տանտերերը վստահ հաղթանակ տոնեցին՝ մրցակցին չթողնելով ոչ մի շանս և գրանցելով 3:0 հաշիվը։
Երևանյան ակումբն իր առավելությունը սկսեց իրացնել հենց առաջին խաղակեսում։ 15-րդ րոպեին Զիդան Բանջաքին առաջ մղեց իր թիմին։ Ընդամենը տասը րոպե անց Ալիուն Նդուրի ջանքերով հաշիվը դարձավ 2:0։ Ընդմիջումից հետո հյուրերին այդպես էլ չհաջողվեց բեկել խաղի ընթացքը, իսկ երկրորդ կեսի մեկնարկին՝ 56-րդ րոպեին, Արթուր Սերոբյանը դիպուկ հարվածով դրեց հանդիպման վերջակետը։
Այս տպավորիչ հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակում է 37 միավոր և հաստատակամորեն պահպանում է առաջին հորիզոնականը մրցաշարային աղյուսակում։ «Վանը» շարունակում է մնալ 6-րդ տեղում՝ իր ակտիվում ունենալով 21 միավոր։
Հետևեք մեզ՝ այստեղ



