Ереван, 01.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Խաղաղության գործընթացի փորձություն. արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է TRIPP -ին. «Փաստ

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

bbc.com–ը «Խաղաղության գործընթացի փորձություն. արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է «Թրամփի ճանապարհին» և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններին» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը զգուշացրել է, թե, այսպես կոչված, «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ճանապարհի» (TRIPP) իրականացումը կարող է հետաձգվել Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել շարունակվող պատերազմի պատճառով։

TRIPP նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի կենտրոնական տարր է, և դրա ավարտի հետ կապված խնդիրները կարող են բացասական հետևանքներ ունենալ երկու երկրների համար, զգուշացնում են փորձագետները։

Հայաստանի վարչապետի խոսքով, «Թրամփի ճանապարհը» ներկայում ԱՄՆ-ի համար առաջնահերթություն չէ։ «Տեսնում եք` ինչ է կատարվում, ու ինչով են իրենք հիմա զբաղված։ Ցավոք, հավանականությունը մեծ է, որ պրոցեսների վրա ժամանակի առումով կազդի։ Հիմա ԱՄՆ կառավարությունը կենտրոնացած է այլ խնդրի վրա, իհարկե, եթե պարզվի, որ չի ազդի, ավելի լավ», մարտի 12-ին ասել է Փաշինյանը։ TRIPP նախագիծը նախատեսված է անցնելու Հայաստանով և կապելու Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի հետ։ Այդ նախագիծը խոստանում է փոխզիջում, որը ընդունելի կլինի երկու կողմի համար. Բաքուն կունենա անարգել մուտք դեպի իր էքսկլավ, իսկ Երևանը կպահպանի ինքնիշխանությունը այդ տարածքի նկատմամբ։ Բայց խնդիրն այն է, որ այդ երթուղին կանցնի Արաքս գետի երկայնքով, որը կազմում է Հայաստանի և Իրանի սահմանը։ Այդ տարածաշրջանը ծառայում է որպես Թեհրանի կարևոր առևտրային հանգույց, և իրանական ընկերություններն արդեն իսկ ճանապարհաշինարարություն են իրականացնում այն տարածքում, որտեղ պետք է կառուցվի Թրամփի երթուղին։ Իրանի և Հայաստանի միջև գազատարը նույնպես անցնում է այդ տարածքով։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմը շարունակվում է գրեթե երկու շաբաթ։ Ի պատասխան՝ Իրանը ռմբակոծում է ոչ միայն Իսրայելը և տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաները, այլ նաև Պարսից ծոցի երկրները։ Չնայած ԱՄՆ-ի հետ մերձեցմանը և ռազմավարական գործընկեր լինելու իրենց կարգավիճակին, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն աջակցում այդ պատերազմին։ Երկու երկրների առաջնորդները ցավակցություն են հայտնել այաթոլլա Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ և շնորհավորել նրա որդուն՝ Մոջթաբա Խամենեիին, Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։

«ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը գրեթե անկասկած TRIPP նախագիծը շատ ավելի վիճելի կդարձնի Իրանի տեսանկյունից, չնայած դա ավտոմատ կերպով չի նշանակում նախաձեռնության անկում, - bbc.comին ասել է Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Կոննուլ դե Մաուրը,– եթե նախագիծը հետաձգվի կամ չեղարկվի, դա կարող է բարդացնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը»։

Նշենք, որ TRIPP-ի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել այս ամռանը։ Հունվարին ԱՄՆ-ն և Հայաստանը ներկայացրել են TRIPP-ի իրականացման շրջանակային նախագիծ, որը նախատեսում է ստեղծել ընկերություն ԱՄՆ կառավարության վերահսկողության ներքո։ Այն կկառուցի երկաթուղին, ճանապարհը և շրջակա ենթակառուցվածքներն ու կկառավարի դրանք առնվազն 49 տարի։ «Իրանի սահմանի մոտ ամերիկյան ներկայությունը մեծացնելու փորձերը ապագա երթուղին կվերածեն «Թրամփի վարձկանների գերեզմանոցի», 2025 թվականի օգոստոսին սպառնացել էր մարտին սպանված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։

Սակայն հայ դիվանագետները վստահեցրել են իրենց իրանցի գործընկերներին, որ նախագիծը որևէ սպառնալիք չի ներկայացնում նրանց երկրի համար: Այդ առումով դրական զարգացումներ կան, ասել է Երևանում գտնվող Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Տիգրան Գրիգորյանը։ Նա նշել է, որ հիմա պետք է սպասել, որ Թեհրանի դիրքորոշումն ավելի անզիջում կդառնա, բայց դա չի նշանակում, որ երթուղին չի իրականացվի: «Հարցն այն է, թե ի՞նչ գործիքներ ունի Իրանը այդ նախագծի իրականացումը խոչընդոտելու համար։ Կարծում եմ՝ դա կսահմանափակվի քաղաքական հայտարարություններով»,– ասել է նա։

Իսկ ի՞նչ կլինի խաղաղության գործընթացի հետ: Եթե TRIPP-ի շինարարությունը հետաձգվի կամ ընդհանրապես չեղարկվի, դա լուրջ հետևանքներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի համար, նշել է Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերան։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի հետ միայն մեծացրել է Հայաստանով անցնող ճանապարհի կարիքն Ադրբեջանի համար։ Իրանի միջով առևտուրը խափանվել է, իսկ Նախիջևանի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է իրանական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։ Ընդ որում, Բաքուն հայտարարել է, որ իրանական անօդաչու սարքերն են հարվածել Ադրբեջանի Նախիջևանի օդանավակայանին, իսկ Իրանը դրանում մեղադրել է Իսրայելին։

Հարավային Կովկասում ԱՄՆ ակտիվ գործունեությունը ծառայել է որպես կատալիզատոր հայ-ադրբեջանական հարաբերություններում զգալի առաջընթացի համար։ Երկու երկրների առաջնորդները նշել են Թրամփի «պատմական դերը» հակամարտության ավարտի գործում։ «Եթե թվում է, թե Ամերիկան այլևս չի հետաքրքրվում դրանով, ապա ամեն ինչ շատ ավելի փխրուն է դառնում», ասել է Կուչերան։

Այնուամենայնիվ, Կոնյուլ դը Մաուրը կարծում է, որ խաղաղության գործընթացը կարող է շարունակվել առանց Վաշինգտոնի մասնակցության։ Նա նշել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը հաստատվել է անցյալ տարվա ընթացքում, չնայած այն դեռևս չի ստորագրվել։ Ադրբեջանը նաև սկսել է բենզին և դիզելային վառելիք արտահանել Հայաստան։ Այդ ամենը ձեռք է բերվել առանց միջնորդների՝ երկկողմ ուղիղ բանակցությունների միջոցով։ «Երկու կողմն էլ մշակել է համեմատաբար կայուն երկկողմանի ուղի, և TRIPP-ի հետաձգումը կամ նույնիսկ չեղարկումը քիչ հավանական է, որ խաթարի ավելի լայն խաղաղության գործընթաց, - ասել է Դե Մաուրը,– ավելին, Իրանում պատերազմը կարող է հանգեցնել նրան, որ երկու կողմերն էլ արագացնեն բանակցությունները, քանի որ տարածաշրջանային անկայունության ընդհանուր սպառնալիքը գնալով ավելի ակնհայտ է դառնում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении