Մեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունը
ОБЩЕСТВОԴիլիջանի անտառապատ բնության գրկում շուտով կհայտնվի նոր մասշտաբային նախագիծ։ Մեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունը, և արդեն այս տարվա մարտից սկսվում է նախագծի ամենակարևոր փուլերից մեկը՝ մոնոլիտային աշխատանքների իրականացումը։
Նախագիծն իրականացնում է «Դի Սի Դի» կառուցապատող ընկերությունը, որը շինթույլտվությունը ստացել է դեռևս 2025 թվականի նոյեմբերին։ Այս ընթացքում ավարտվել են հողային աշխատանքները, իսկ մոնոլիտային աշխատանքների իրականացման համար մրցույթի արդյունքում ընտրվել է «ՄալխասյանՇին» ընկերությունը, որը շուկայում հայտնի է իր որակյալ իրականացված նախագծերով։
«Dilijan Eye» նախագիծը գտնվում է Դիլիջան քաղաքում՝ չորս կողմից շրջապատված Դիլիջանի ազգային պարկի անտառներով։ Տարածքը շուրջ 18.7 հեկտար է, սակայն շինարարությունը զբաղեցնելու է ընդամենը մոտ 1.5 հեկտար տարածք, ինչը նշանակում է` ամբողջությամբ պահպանվելու են կանաչապատ գոտիները։
Համալիրը նախատեսում է նաև զարգացած ենթակառուցվածքներ․ այստեղ կլինեն թենիսի և բասկետբոլի դաշտեր, ֆուտբոլի խաղադաշտ, քայլուղիներ և հեծանվուղիներ, էքստրեմալ սպորտի համար նախատեսված տարածքներ, բաց և փակ լողավազաններ, մարզասրահ, ինչպես նաև շուրջ 600 տեղանոց կոնֆերանս դահլիճ և կինոթատրոն։
Նախագծի առանձնահատկությունը այն է, որ այն չի լինելու պարզապես հյուրանոցային համալիր։ Այստեղ նախատեսվում է ստեղծել նաև դետոքս կենտրոն, որը, նախաձեռնողների համոզմամբ, կարող է տարածաշրջանում դառնալ առողջարար զբոսաշրջության կարևոր ուղղություններից մեկը։ Այս նախագիծը մեծ կարևորություն ունի նաև երկրի կառուցապատման շուկայում։
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահի խոսքով՝ նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն ոչ միայն շինարարական ոլորտի, այլև երկրի տնտեսական ակտիվության աճի համար։
Մանրամասները՝ տեսանյութում.



