Արտառոց դեպք՝ Երևանում․ թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում իր սեռական օրգանները
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանին Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոց շրջայցի ժամանակ դպրոցի տնօրեն, Երևանի բնակիչ 62-ամյա Գայանե Ղ․-ն և ծնողկոմիտեի նախագահ, Երևանի բնակիչ 38-ամյա Գայանե Ն․-ն հայտնել են, որ մի երիտասարդ մոտենում է երեխաներին և ցուցադրում իր սեռական օրգանները, որից հետո հեռանում և տրամադրել են նաև նշված երիտասարդի լուսանկարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մալաթիայի համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարող անձը հանդիսանում է Երևանի բնակիչ 20-ամյա Արման Օ․-ն, ում անառակաբարո արարք կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և իր կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արման Օ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հետևեք մեզ՝ այստեղ



