Ереван, 12.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպե՞ս ազատվել ցելյուլիտից

ЛАЙФ

Shabat.am-ը գրում է.

Միայն «ցելյուլիտ» բառը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ շոկ է առաջացնում: Ցելյուլիտը բազմաթիվ կանանց կյանքը փչացնող հոգնեցնող խնդիր է: Գեղեցկության սրահներում արվող գործողությունները ոչ բոլորի գրպանին են հասու, քանի որ բավական թանկ արժեն:

Այդ պատճառով ձեր մաշկի վրայի «նարնջի կեղեւը» հարթեցնող միջոցների արդյունավետ շարք ենք առաջարկում:

Տնային պայմաններում ցելյուլիտին հաղթելը թեեւ դժվար է, բայց հնարավոր: Դրա համար պետք է օգտագործել հետեւյալ միջոցները.

• Ռացիոնալ սննդի նախագիծ

• Հակացելյուլիտային ներքնազգեստ

• Հակացելյուլիտային լոգանքներ

• Խնդրահարույց հատվածների մերսում (դասական, վակուումային)

• Հակացելյուլիտային պատրաստի միջոցներ

• Ֆիզիկական վարժություններ

Ռացիոնալ սննդի նախագիծ

Հատուկ հակացելյուլիտային դիետաներ գոյություն չունեն: Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է վերանայել առօրյա սննդակարգը եւ բացառել վնասակար մթերքները: Այդ խմբին են դասվում կենդանական ծագմամբ յուղերը, երշիկեղենը, ծխեցրած մթերքները, թթուները, մարինադները, քաղցրեղենը, արագ սնունդը:

Չափազանց կարեւոր է գտնել անհրաժեշտ կալորիականությունը (այդ նպատակով կարելի է հատուկ բանաձեւեր օգտագործել):

Սեւ թեյի եւ սուրճի փոխարեն խորհուրդ է տրվում բուսական թուրմեր խմել, որոնք միզամուղ են: Լավ արդյունք է ապահովում մասուրի թուրմը, որը հարուստ է С վիտամին հակաօքսիդանտով: Սննդակարգում պետք է լինեն բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ, անյուղ սպիտակուցով հարուստ մթերքներ: Անհրաժեշտ է ուտել հաճախ եւ քիչ քանակությամբ:

Հակացելյուլիտային ներքնազգեստ

Մի կարծեք, թե հակացելյուլիտային ներքնազգեստն առանց այլ միջոցների կարող է ազատել այդ խնդրից: Այն միայն խթանում է յուղային շերտի քայքայման գործընթացը:

Ներքնազգեստի գործվածքի բաղադրությունը լատեքս եւ նեոպրեն է: Որոշ տեսակներ մերսող շերտ ունեն, որն արագացնում է արյան շրջանառությունն ու խթանում ճարպերի հալման գործընթացը: Արդյունքը կարելի է նկատել արդեն երկու ամիս անց:

Հակացելյուլիտային կոսմետիկ միջոցներ

Այսօր խանութները լի են հակացելյուլիտային բազմաթիվ միջոցներով: Ինչպես ջերմաներքնազգեստի դեպքում, այս դեպքում նույնպես պետք չէ լիարժեք արդյունք ակնկալել, եթե կոսմետիկ միջոցներին չավելացնեք այլ միջոցներ:

Դրանք տաքացնող եւ արյան շրջանառությունն արագացնող բաղադրիչներ են պարունակում. կոֆեին, պղպեղի, շագանակի էքստրակտ:

Ցելյուլիտի դեմ պայքարում կարելի է օգտագործել լոսյոններ, կրեմներ, գելեր: Համարվում է, որ կրեմը լավագույն տարբերակն է, քանի որ այս միջոցի կառուցվածքը ազդող նյութերին թույլ է տալիս երկար մնալ մարմնի խնդրահարույց հատվածներ վրա:

Հակացելյուլիտային լոգանքներ

Լոգանքը լավ արդյունք է ապահովում: Մարմինն արդյունավետ տաքանում է, ազդող միջոցները ներթափանցում մաշկի մեջ եւ նպաստում յուղային շերտի այրվելուն (ցելյուլիտին):

Ցելյուլիտի դեմ սքրաբեր

Սքրաբը կարելի է տնային պայմաններում պատրաստել՝ օգտագործելով սուրճ եւ կապույտ կավ: Այս խառնուրդին ավելացնում եք հանքային ջուր եւ քսում մարմնի խնդրահարույց հատվածներին, 5 րոպե անց լվանում:

Հակացելյուլիտային մերսում տնային պայմաններում

Լոգանք ընդունելիս մերսող ձեռնոցների օգնությամբ մշակեք խնդրահարույց հատվածները, իսկ գործողությունից հետո հակացելյուլիտային կրեմ քսեք: Վակուումային մերսող տարաների օգտագործումը նույնպես հակացելյուլիտային միջոց է: Մարմինը մերսում են՝ մաշկին գոլորշու վրա տաքացրած մեղր քսելով: Տարաներով մերսումը որոշակի հմտություն է պահանջում, բայց դժվար չէ:

Հակացելյուլիտային վարժություններ

Ցելյուլիտի դեմ պայքարում հիանալի արդյունք է ապահովում օղակը: Այն ստիպում է բավարար չափով էներգիա վատնել: Դրա հետ մեկտեղ զգալի մեխանիկական ազդեցություն է թողնում կնոջ մարմնի ամենախնդրահարույց հատվածների` կոնքերի եւ փորի վրա: Այսպիսի ակտիվ «մերսումը» կոտրում է ճարպային հատվածը, սակայն մարզվել պետք է նախանձելի հաճախականությամբ:

Ահա մարզվելու եւս մեկ տեսակ փորի եւ կոնքերի ցելյուլիտի դեմ պայքարում

1. Պետք է սկսել կքանստելուց, քանի որ այն վայրկյանապես խթանում է արյան շրջանառությունը: Ուղիղ կանգնեք եւ ձեռքերն ուղիղ պարզեք: Անհրաժեշտ է 10 անգամ դանդաղ եւ խորը կքանստել:

2. Ուղղվեք: Մեկ ոտքը պետք է հետեւում թողնել, իսկ մյուս ոտքով ծնկի իջնել: Թեթեւակի առաջ եկեք եւ երկու ձեռքերը դրեք ծնկին, մեկը մյուսի վրա: Չմոռանաք մեջքն ուղիղ պահել: 10-20 վայրկյան անշարժ մնացեք: Հետո նույն վարժությունը կատարեք մյուս ոտքի վրա: Կրկնեք 10 անգամ:

3. Պետք է ուղիղ պառկել մեջքի վրա եւ շունչ քաշել: Ձեռքերը գլխի տակ դնելով՝ արտաշնչելու պահին բարձրացրեք մեջքի վերին հատվածը: Կրունկների վրա հենվելով՝ որքան հնարավոր է վեր բարձրացեք: 10-20 վայրկյան մնացեք այդ դիրքում: Արտաշնչելով հետ գնացեք: Վարժությունը կատարեք 10 անգամ:

4. Նորից պետք է պառկեք մեջքի վրա: Ձախ ոտքը դրեք աջ ծնկի վրա: Երկու ձեռքով վեր բարձրացրեք աջ կոնքը: Այս դիրքում պետք է 20 րոպե մնալ: Փորձեք մեջքը հատակից չկտրել: Յուրաքանչյուր ոտքի համար կատարել այս վարժությունը 4 անգամ:

5. Հիմա պետք է աջ կողմի վրա թեքվել եւ ձախ ձեռքի ափով հենվել հատակին: Առանց աջ ոտքին դիպչելու՝ ձախ ոտքը բարձացրեք վերեւ եւ իջեցրեք: Հիմա նույնը, բայց՝ մյուս մողմից: Կատարեք այս վարժությունը 10 անգամ, յուրաքանչյուր ոտքի համար:

6. Ոչ շատ լայն բացեք ոտքերը եւ ուղիղ կանգնեք: Ծնկները թեթեւ ծալեք: Փորն առաջ բերեք: Մարմնի ծանրությունը մեկ ոտքի վրա գցեք: Պետք է այս դիրքում մնալ այնքան, մինչեւ, ինչպես ասում են, մկանները սկսեն այրվել: Յուրաքանչյուր ոտքի համար 3 անգամ կատարեք այս վարժությունը:

7. Ուղիղ կանգնեք եւ որքան հնարավոր է ոտքերը լայն բացեք: Այս դիրքով պետք է կքանստում կատարել: Կոնքերը պետք է հատակին զուգահեռ լինեն, իսկ ոտքերը՝ ուղղանկյուն պատկերեն: Այս դիրքում մնացեք 20 վայրկյան: Վարժությունը կատարեք մի քանի անգամ:

«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума»